Կորոնավիրուսն անվտանգ է այնքան, որքան պատերազմում` ադրբեջանցին․ Արմեն Մարտիրոսյան

«Անտարես» հրատարակչության տնօրենը հորդորում է մարդկանց չկրկնել իր սխալը և հարազատներին հեռու պահել օտարների հետ շփումից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, որի հայրը (Աքիլլես Մարտիրոսյանը) հունիսի 19-ին մահացավ կորոնավիրուսից, պարետատան նիստից հետո հայտարարեց, որ բոլոր նրանք, ովքեր ասում են, որ կորոնավիրուսն անվտանգ է, նույնն է, որ ասեն, թե պատերազմում ադրբեջանցին անվնաս է։

«Միակ պատվաստանյութը մնում է դիմակը. մեզ ոչ մի նոր ռեկոմենդացիա չի տրվել ԱՀԿ-ից»․ Փաշինյան

«Շաբաթներ առաջ կորոնավիրուսով վարակվեց գրեթե ամբողջ ընտանիքս՝ հայրս, մայրս, երեխաներիս մայրը, դուստրս, զոքանչս, եղբայրս, մյուս եղբայրս՝ ընտանիքով։ Այժմ նրանց մեծ մասը բուժում է ստանում։ Ինքս ծնողներիս հետ չեմ շփվել 4,5 ամիս, սակայն չեմ կարողացել ապահովել, որ այլ անձինք էլ չշփվեն։ Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ կորոնավիրուսն անվտանգ է, կարծես ասեն, որ ադրբեջանցի զինվորն անվտանգ էր, օրինակ, Ապրիլյան պատերազմի ժամանակ»,-ասաց նա։

Մարտիրոսյանը հասարակությանը կոր արեց չկրկնել իր սխալը և թույլ չտալ հարազատներին առանց պաշտպանիչ միջոցների շփվել մարդկանց հետ։

Ստիպված ենք գնալ հակահամաճարակային կանոնների խստացման. Փաշինյան

Հավելենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 759–ով և դարձել 23 247։ 

Այս պահին փաստացի բուժում է ստանում 10,557 (-68) մարդ, կատարվել է 105,046 (+2310) թեստավորում, առողջացել են վարակվածներից 12,149–ը (+814)։ Գրանցվել է մահվան 410 (+13) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 131։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում 23 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել