Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին օդերևութաբանների կանխատեսումներով հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղումներ կդիտվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հանրապետության տարածքում հունիսի 26-ին, հիմնականում հյուսիսային շրջաններում, 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Ծառուկյանն իր ամառանոցում իրականությունից հեռու է. Ալեն Սիմոնյանը` սով սկսվելու մասին

Հունիսի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով:

Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա. եղանակի տեսություն

Երևան քաղաքում ևս հունիսի 26-ի երեկոյան ժամերին, 27-28-ը  սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ:  Հունիսի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:  

«Իմ քայլից» ևս մեկ պատգամավոր է հայտարարել կորոնավիրուսով վարակված լինելու մասին

Մայրաքաղաքում հունիսի 26–ի գիշերը սպասվում է 18–20 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +31...+33 աստիճան։