Ինչու մարդիկ չեն կարողանա ապրել Լուսնի ու Մարսի վրա

Արևային համակարգի երկու օբյեկտների վրա էլ կա գալակտիկական տիեզերական ճառագայթում, որը վնասակար է մարդու առողջության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի - Sputnik. Մարդկությունը չի կարող ապրել Լուսնի ու Մարսի վրա բարձր ռադիացիայի ու գալակտիկական ճառագայթման պատճառով։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԳԱ բժշկակենսաբանական խնդիրների տիեզերական չվերթերի ռադիացիոն անվտանգության բաժնի վարիչ Վյաչեսլավ Շուրշակովը։

«Ռադիացիայի տեսակետից Արևային համակարգում Երկրից բացի մարդկության կյանքի համար բարենպաստ պայմաններ ոչ մի տեղ չկան։ Երկիրը տիեզերական նավ է, մենք մթնոլորտ ու մագնիսական դաշտ ունենք արևային բռնկումներից ու գալակտիկական ճառագայթումից պաշտպանվելու համար», - ասել է նա։

Գիտնականի խոսքով՝ ռադիացիան Լուսնի վրա 400 անգամ ավելի շատ է, քան Երկրի։ Մարսում ռադիացիան 1,5 անգամ ավելի քիչ է, քան Լուսնի վրա, սակայն և՛ Մարսի, և՛ Լուսնի վրա կա գալակտիկական տիեզերական ճառագայթում, որը, ըստ գիտնականի, վնասակար ազդեցություն է թողնում մարդու առողջության վրա։

Նոր SWAN գիսաստղը առավելագույնս մոտեցել է Երկիր մոլորակին

Խոսելով Արևային համակարգից դուրս գտնվող մոլորակների (էկզոմոլորակ) մասին, Շուրշակովը նշել է, որ առաջին հերթին պետք է դրանց վրա մագնիսական դաշտ փնտրել։

«Մագնիսոլորտը պաշտպանիչ էկրան է ստեղծում, ու եթե այն չկա, այդ էկզոմոլորակի մոտակա աստղը կփչի-կտանի դրա մթնոլորտը՝ կենդանի օրգանիզմների համար բոլոր բացասական  հետևանքներով», -ասել է նա։

Ավելի վաղ որոշ մասնագետներ հայտարարել էին, որ Լուսինը հարմար է այլ մոլորակների վրա կյանքի համար «պարապելու» նպատակով։

Երկիր մոլորակի կողքով հսկայական աստերոիդ է անցել. տեսանյութ