«Մահացության տոկոսը մոտավորապես 24 է». Արսեն Թորոսյանը գոհ է

Նախարարը ընդգծել է, որ արևմտյան բազմաթիվ զարգացած երկրներում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը տատնվել է 35-45%-ի շրջանակներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Մեր վերակենդանացման բաժանմունքներում մահացության տոկոսը մոտավորապես 24% է։

Տեղեկությունը Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Կորոնավիրուսից մահացածների տվյալները հրապարակած ֆեյսբուքյան էջով զբաղվում են քննիչները

«Սա «լավ» ցուցանիշ է և պայմանավորված է մեր բուժաշխատողների աշխատանքով և բուժօգնության ժամանակին ու պատշաճ տրամադրումով։ Արևմտյան բազմաթիվ զարգացած երկրներում այս ցուցանիշը տատանվել է 35-45%-ի շրջանակներում»,–գրել է նա` կից հրապարակելով ՏԱՍՍ–ի և ԲԲՍ–ի նյութերը, որտեղ ներկայացվում է եվրոպական երկրներում կորոնավիրուսից մահացության տոկոսը։

Նշենք, որ հունիսի 25–ի տվյալներով` Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 22488 դեպք։ Մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 397 մարդ։