ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի –Sputnik. Ըմբշամարտի հայտնի մրցավար, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ստեփան Ղազարյանը մահացել է կյանքի 85-րդ տարում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի մարզական ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
«Ռուսաստանի մարզական ըմբշամարտի ֆեդերացիան, հավաքական թիմերի մարզիչներն ու մարզիկները ցավակցություն են հայտնում Ստեփան Ղազարյանի հարազատներին և մտերիմներին», – գրված է հաղորդագրության մեջ։
40 տարվա ընթացքում Ղազարյանը մրցավար է եղել տարբեր մրցումներում, նա նաև ըմբշամարտի միացյալ ոճերի միջազգային ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի անդամ էր, FILA–ի ոսկե շքանշանի ասպետ։
Ստեփան Ղազարյանը որպես մարզիչ գլխավորել է նաև Հայկական ԽՍՀ–ի և Հունաստանի հավաքականները։
Կյանքից հեռացել է ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ստեփան Ղազարյանը