ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Կորոնավիրուսի հետևանքով մահացել է Ոստիկանության Մարտունու անձնագրային բաժանմունքի պետ Սարիբեկ Մաթևոսյանը։ Facebook սոցցանցի իր էջում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը հայտնել է գործընկերոջ մահվան լուրը։
«Իմ քայլից» ևս մեկ պատգամավոր է հայտարարել կորոնավիրուսով վարակված լինելու մասին
«Այսօր խորը վշտով տեղեկացա, որ կյանքից հեռացել է Մարտունու անձնագրայինի պետը, բոլորիս կողմից սիրված, հարգված մեր Սարոն։ Մահվան պատճառը՝ չարաբաստիկ կորոնավիրուսը»,–գրել է Բիչախչյանը։ Ի դեպ, Սարիբեկ Մաթևոսյանը 47 տարեկան էր։
Հիշեցնենք, որ վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածներից 12–ը մահացել են։ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել էր 771–ով և հասել 22 488-ի։