Աշխարհում արդեն 9,5 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով. նոր տվյալներ

Հայաստանը կորոնավիրուսի տարածման ցուցանիշով աշխարհի «հակավարկանիշում» 50-րդ հորիզոնականում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվն այսօր գերազանցել է 9.5 մլն–ը: Տեղեկությունը հայտնում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը։

Ադրբեջանցիները հանրայնացրել են կորոնավիրուսով վարակված հայաստանցիների անձնական տվյալները

Հունիսի 25-ի դրությամբ բացահայտված վարակվածների թիվը 9 532 038 է։ Համավարակի զոհ է դարձել 485 122 մարդ։

Կորոնավիրուսի տարածման տեմպերով առաջատար երկրների եռյակն անփոփոխ է մնում` ԱՄՆ, Բրազիլիա, Ռուսաստան։

Այսպես, Միացյալ Նահանգներում COVID-19 է հայտնաբերվել 2 462 554 մարդու մոտ։ Մահվան ելքերը 124 281–ն են։

Երկրորդ հորիզոնականում Բրազիլիան է։ Այստեղ կորոնավիրուս է ախտորոշվել 1 192 474 մարդու մոտ։ Մահացել են 53 874-ը։

Աղբյուրի համաձայն` երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ռուսաստանը։ COVID-19–ի բացահայտված դեպքերի քանակն այստեղ 606 881 է, կորոնավիրուսի բարդացումներից մահացել է 8 513 պացիենտ։

Բժիշկներն անդառնալի հետևանքներ են հայտնաբերել նրանց մոտ, ովքեր կորոնավիրուս են տարել

Երկրների առաջին տասնյակում են նաև Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Պերուն, Չիլին, Իտալիան և Իրանը։

Չինաստանը, որտեղ COVID-19–ի բռնկումն առաջինն էր արձանագրվել, զբաղեցնում է  21-րդ հորիզոնականը։ Տվյալների համաձայն՝ Հայաստանը 50-րդ տեղում է։ Հունիսի 23 –ի համեմատ այն մեկ կետով բարելավել է իր տեղը։ 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

«Հազում էի, ու պատասխանը դրական եղավ». Քրիստինե Պողոսյանն էլ է վարակվել կորոնավիրուսով