Կառավարությունը նախագահի քարտին գումար կփոխանցի

Նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին` իր գրասենյակի ներկայացուցչական ծախսերն ավելացնելու առաջարկով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվեց ավելացնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակին հատկացվող գումարները:

Արմեն Սարգսյանը ստորագրեց ԱԱԾ–ի, Ոստիկանության և ԳՇ–ի ղեկավարների ազատման հրամանագրերը

Որոշումն ընդունվեց առանց զեկուցման ու քննարկման` միաձայն: Կառավարության նիստի օրակարգում հրապարակված նախագծից, սակայն, պարզ է դառնում, որ որոշման համար հիմք է հանդիսացել ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀՀ վարչապետին ուղղված գրությունը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի պահպանման կարիքների բավարարման համար նախատեսված ծախսերն ավելացնելու մասին:

Փաշինյանի աշխատակազմը պարտք է լրատվամիջոցներին, կամ փոխհատուցում ծառայության դիմաց

Արդյունքում ՀՀ նախագահի «գործունեության և ներկայացուցչականության ապահովում» հոդվածով նախատեսված 52 մլն դրամ գումարը կառավարության որոշմամբ կավելանա 49 մլն դրամով:

Ընդ որում, այդ գումարը փոխանցվում է բանկային վճարային քարտին՝ անկանխիկ տարբերակով:

Իր որոշումն էլ կառավարությունը հիմնավորում է պետական համակարգում անկանխիկ շրջանառվող միջոցներն ավելացնելու անհրաժեշտությամբ:

Տնտեսական խնդիրներից զատ՝ ունենալու ենք նաև պարենի անվտանգության խնդիր. Արմեն Սարգսյան

«Տվյալ բնագավառում ներկայումս տարվում է անկանխիկ շրջանառության ավելացման, կանխիկի շրջանառության կրճատման կամ միջոցները` հնարավորինս բանկային վճարային քարտերով շրջանառելու քաղաքականություն»,- ասված է որոշման մեջ:

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի համաձայն՝ հանրապետության նախագահի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ՝ ոչ ավելի, քան տարեկան 75 միլիոն դրամի չափով, որի միջոցները տնօրինում է հանրապետության նախագահը:

Արմեն Սարգսյանը ստորագրեց իր լիազորությունները սահմանափակող օրենքը