Արտառոց դեպք Երևանում. հայտնի ՍՊԸ–ի 37–ամյա առաքիչն ածելիով կտրել է պարանոցը

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Երեկ՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։10-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «պարանոցի բազմաթիվ կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Պայթյուն Ուրցաձոր գյուղում․ նախնական տվյալներով` մի կին է մահացել

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորն Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 37-ամյա Հմայակ Ս-ն է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է նաև, որ վերջինս ինքնասպանություն գործելու նպատակով տանը ածելիով վնասվածքներ է պատճառել պարանոցի հատվածում։

Երևանում մեկ օրում 2 երիտասարդի ինքնասպանության փորձ է կանխվել

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Կայքի տեղեկություններով՝ Հմայակ Ս.–ն աշխատում է Հայաստանում գործող հայտնի ՍՊԸ-ներից մեկում՝ որպես առաքիչ։

«Բանակցեցին ավելի քան մեկ ժամ». ինչպե՞ս են ԱԻՆ հոգեբանները կանխում ինքնասպանության փորձերը