ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը և «ՀՅ Դաշնակցություն» կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպել են:
Կուսակցությունների համատեղ հաղորդագրության մեջ նշված է, որ հունիսի 24-ին կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, երկրում սահմանադրական կարգի վերականգնման ուղիները։
Իշխանությանն անհանգստացնո՞ւմ է Քոչարյանի ազատության մեջ գտնվելը. Սիմոնյանի պատասխանը
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել երեք կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ, որը, լայն համախմբում ապահովելու նպատակով, կմշակի համատեղ գործողությունների ծրագիր և ճանապարհային քարտեզ, կհամադրի ձեռնարկվող քայլերը։
Կուսակցությունները խոստանում են աշխատանքային խմբի ընդունած որոշումների վերաբերյալ պարբերաբար հայտնել հանրությանը։
«Ազնիվ մարդկանց կուսակցություն»` կաշառակեր անդամներով, կամ երբ մեր քաղաքական դաշտը կմաքրվի