Հայաստանում բասկետբոլիստ է մահացել. նա վթարի զոհ է դարձել

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ցավակցել է բասկետբոլիստի ընտանիքին։ Մարզիկը հանդես էր գալիս «Արագած» ակումբում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. «Արագած» բասկետբոլային ակումբի խաղացող Պիեր Ղուկասը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Արագած» բասկետբոլային ակումբը ցավով հայտնում է թիմի մարզիկի մահվան մասին և զորակցությունն է հայտնում իր ընտանիքին»,– նշված է հաղորդագրության մեջ։

Արմավիրի մարզի բենզալցակայաններից մեկը հայտնվել է հրդեհի ճիրաններում. լուսանկար

Բասկետբոլիստի ընտանիքին ու հարազատներին ցավակցել է նաև Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։

Արտառոց դեպք Երևանում. հայտնի ՍՊԸ–ի 37–ամյա առաքիչն ածելիով կտրել է պարանոցը

Ըստ տեղեկությունների` սիրիահայ բասկետբոլիստը մահացել է Երևան–Սևան ճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով։ Այլ մանրամասներ հայտնի չեն։

Պայթյուն Ուրցաձոր գյուղում․ նախնական տվյալներով` մի կին է մահացել