Անձրևանոցը միայն մեկ օր պետք չի գա. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին, ըստ օդերևութաբանների, հանրապետության տարածքում կդիտվի օդի ջերմաստիճանի նվազում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Հանրապետության տարածքում հունիսի 25-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 26-28-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։

Բուհերն իրենք կորոշեն. նախարարը` սեպտեմբերի 1-ից դասերը հեռավար անցկացնելու մասին

Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով:

Անձրևանոցը միայն մեկ օր պետք չի գա. եղանակի տեսություն

 

Երևան քաղաքում հունիսի 25-26-ը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 27-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-18մ/վ:

Մեծ հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսի ամենավառ կադրերը

Մայրաքաղաքում  հունիսի 25-ի գիշերը կգրանցվի 18-20 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կլինի + 33...+35 աստիճան։