Ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի պետի և 3 պաշտոնյայի նկատմամբ հարուցվել է քրեական գործ

Դեռ ապրիլին ԱԱԾ աշխատակիցներն այցելել էին ոստիկանության Դավթաշենի բաժանմունք և հատուկ գործողություններ արել հարուցված քրեական գործի շրջանակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի պետի և ոստիկանության ևս երեք պաշտոնյաների նկատմամբ քրեական գործ է հարուցվել, որի նախաքննությունն ավարտվել է։

Աբովյանում կորոնավիրուսով վարակված տաքսու վարորդը ծննդատան մոտ ծառայություն է մատուցել

Դեռ ապրիլի 9-ին հայտնել էինք, որ ԱԱԾ աշխատակիցներն այցելել էին ոստիկանության Դավթաշենի բաժանմունք և հատուկ գործողություններ արել հարուցված քրգործի շրջանակում։

«Ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի պետ Մկրտիչ Վարոսյանը, տեղակալ Արայիկ Ղազարյանը և օպերլիազոր Անդրանիկ Խաչատրյանը համաձայնության են եկել հափշտակություններ կատարելու համար դատապարտված և պատժի կրումից ազատված Էդգար Գևորգյանի հետ: Հանցագործությունների բացահայտման ցուցանիշները բարձրացնելու և պարգևատրումներ ստանալու նպատակով վերջիններս Էդգար Գևորգյանին առաջարկել են չնչին վարձատրության դիմաց կատարել գողություններ»,–նշված է ՀՔԾ հաղորդագրության մեջ։

Այժմ չկան շահարկումներ, դե տեսնենք` ինչ են անելու. Վարդևանյանը` ԼՀԿ–ական պատգամավորներին

Ոստիկանության աշխատակիցները խոստացել են համոզել տուժողներին հրաժարվել բողոք ներկայացնելուց և այդ հիմքով Գևորգյանին չենթարկել քրեական պատասխանատվության և գողոնը թողնել նրան։

Արդյունքում Գևորգյանը 2019-2020 թթ. Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների տարածքում կայանված ավտոմեքենաներից կատարել է 15 դրվագ գողություն և գողության փորձեր, որոնց վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել ՀՀ ոստիկանությունում:

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չի փոխվի. բողոքը մերժվել է

2020թ. մարտի 19-ին կատարված դեպքերի առթիվ նյութերի նախապատրաստումը հանձնարարվել է ավագ տեսուչ Հակոբ Հակոբյանին: Վերջինս, սակայն, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները և ընդառաջել է Արայիկ Ղազարյանի ու Մկրտիչ Վարոսյանի խնդրանքներին։

Նոր մեղադրանք. Մայրապետյանն անցնում է նաև 5 մլրդ դրամի հարկ չվճարելու քրեական գործով

Մկրտիչ Վարոսյանին, Արայիկ Ղազարյանին և Անդրանիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի (խոշտանգումը) 1-ին մասով, իսկ Հակոբ Հակոբյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածների (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասերով: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: