Օգտագործելով կապերս՝ կփորձեմ ստեղծել մթերքի անվտանգության միջանցք. Արմեն Սարգսյան

Պարենային անվտանգության ոլորտում, ըստ նախագահ Արմեն Սարգսյանի, Հայաստանը շատ զգայուն իրավիճակում է։
Sputnik

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն օգտագործելով իր կապերը՝ փորձում է ստեղծել մթերքի անվտանգության միջանցք։ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ մի խումբ գործարարների հետ՝ քննարկելու համավարակի հետևանքով տնտեսության ոլորտում առաջացած դժվարություններն ու խնդիրները։

Տնտեսական խնդիրներից զատ՝ ունենալու ենք նաև պարենի անվտանգության խնդիր. Արմեն Սարգսյան

Մթերքի անվտանգության միջանցքի ստեղծման նպատակը հետևյալն է՝ ԱՄԷ, Կատարի, Քուվեյթի, այլ երկրների հետ համագործակցելով՝ բացել նոր միջանցք, որպեսզի մենք ոչ միայն ռուսական մեծ շուկան ունենանք, այլ նաև՝ դեպի հարավ շուկան։ Իմ դերը լինելու է աջակցել, որ այդ միջանցքը երկկողմանի բացվի, որ մենք կարողանանք արտահանել ու ներկրել»,–ասել է նախագահը։

Նրա խոսքով` բացի համավարակի տնտեսական հետևանքների հաղթահարումից, կարևոր է նաև պարենային անվտանգության խնդիրները։ Սարգսյանի բնութագրմամբ` այդ ոլորտում Հայաստանը շատ զգայուն իրավիճակում է։

Նա նշել է նաև, որ համավարակի հետևանքով տնտեսությունը դժվար օրեր է ապրելու։

Կառավարությունը նախագահի քարտին գումար կփոխանցի

Սարգսյանը տեղեկացրել է, որ նախատեսում է նախագահական ինստիտուտի հովանու ներքո համաժողովներ կազմակերպել, որոնց նպատակը լինելու է կապերի ստեղծումը, հայաստանյան գործարարներին աջակցելը:

Մասնավորապես, այս տարի հոկտեմբերին նախատեսվում է Հայաստանում անցկացնել «Հորասիս-Չինաստան» միջազգային ներդրումային համաժողովը։ Դրան կմասնակցեն մի քանի տասնյակ չինական խոշոր ընկերությունների ղեկավարներ, ինչը լավ առիթ է նրանց ներկայացնել Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու ներուժը:

Արմեն Սարգսյանը ստորագրեց իր լիազորությունները սահմանափակող օրենքը

Նշենք, որ նախագահի հետ հանդիպմանը մասնակցել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, նախագահության անդամներ Նորայր Խաչատրյանը («Իմէքս գրուպ» ՍՊԸ), Արմեն Մկոյանը («Էլիտ գրուպ» ՓԲԸ), Վահագն Մկրտչյանը ( «Արմենիա Վայն գործարան» ՍՊԸ), Արմեն Տեր-Տաճատյանը («Տեր-Տաճատյան իրավաբանական և բիզնես խորհրդատվական» ՓԲԸ):

Մեր Սահմանադրությունը նախագահի համար գործադիր իշխանության լծակներ չի ենթադրում. ՀՀ նախագահ