Ռուբեն Հայրապետյանի որդին չի կալանավորվի. դատարանը մերժել է բողոքը

Նա նաև տեղեկացրել է, որ Ռուբեն Հայրապետյանը դեռ չի կարող վերադառնալ Հայաստան, քանի որ ինքնամեկուսացման մեջ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. ՀՀ Վերաքննիչ դատարանը, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ մերժել է ՀՖՖ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ դատախազության ներկայացված բողոքը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանը։

Ռուբեն Հայարապետյանը կարող էր հայրենիք վերադառնալ, բայց չի եկել․ ՔԿ ղեկավար

Խոսելով Ռուբեն Հայրապետյանի՝ Հայաստան վերադառնալու և վարույթն իրականացնող մարմնին ներկայանալու մասին, Մակինյանն ասաց, որ Հայրապետյանը դեռ ինքնամեկուսացման մեջ է։ «Պարոն Հայրապետյանը հիվանդություններ ունի, որոնցով պայմանավորված գտնվում է ռիսկային խմբում»,–նշեց նա։

Ամրամ Մակինյանն հիշեցրեց, որ երբ Հայրապետյանը մեղադրյալ չէր իրենք միջնորդել էին, որ հեռավար կապի միջոցով անցկացվի հարցաքննությունը, ինչը մերժվել է։

Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանին և նրա որդուն՝ Ռաֆիկ  Հայրապետյանին, ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով, 133-րդ հոդվածի (ազատությունից ապօրինի զրկելը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով եւ 322-րդ հոդվածի (ինքնիրավչությունը) 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել։ Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ որդու խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։

Ռուբեն Հայրապետյանը Մոսկվայում է․ վարույթն իրականացնող մարմինը գիտի նրա հասցեն