Մեծ հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսի ամենավառ կադրերը

Sputnik

Մոսկվայում կազմակերպվող Հաղթանակի զորահանդեսը միշտ է անջնջելի տպավորություն թողել հանդիսատեսի վրա: Բացառություն չէր նաև այսօրվա հոբելյանական շքերթը։

Տոնոյանին դուր է եկել` ինչպես է հայկական զորախումբը քայլել Կարմիր հրապարակով. լուսանկար

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցեցին 13 008 զինծառայող, 216 միավոր տեխնիկա, 75 թռչող սարք:

Զինծառայողները զորահանդեսին մասնակցելու համար Ռուսաստանի մայրաքաղաք էին մեկնել 13 պետությունից` Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Մոլդովայից, Սերբիայից, Հնդկաստանից, Մոնղոլիայից, Չինաստանից։

Կարմիր հրապարակով անցավ նաև Հայաստանից մեկնած 75 հոգանոց զորախումբը։ Զինվորականներին առաջնորդում էր գնդապետ Աշոտ Հակոբյանը։

Զորահանդեսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց, որ ԽՍՀՄ ժողովուրդը ծանր գին է վճարել Եվրոպայի ազատության համար, մեր պարտքն է հիշել, որ նացիզմի դեմ պայքարի հիմնական բեռն ընկել է խորհրդային ժողովրդի վրա։

Դիտեք շքերթի ամենավառ կադրերը։

1 / 30
Մեծ հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդես
2 / 30
Հայաստանի զորախումբը Մոսկվայի Կարմիր հրապարակում
3 / 30
Մեծ հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդես
4 / 30
Տանկերի աջակցման մարտական մեքենա «Տերմինատոր»
5 / 30
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր հրապարակում Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ
6 / 30
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Օլեգ Սալյուկովը
7 / 30
Զինծառայողներ
8 / 30
T-34-85 տանկեր
9 / 30
Սու-25 գրոհային ինքնաթիռներ
10 / 30
Տու-160 ռմբակոծիչ-հրթիռակիր
11 / 30
Սերբիայի զորախումբը
12 / 30
Զինծառայողներ
13 / 30
T-34-85 տանկ
14 / 30
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստին
15 / 30
Մի-8 բազմաթիրախային ուղղաթիռներ
16 / 30
Վլադիմիր Պուտին
17 / 30
Զինծառայողներ
18 / 30
Տանկեր
19 / 30
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ու Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը
20 / 30
«Պանցիր-ՍԱ» զենիթահրթիռային-հրանոթային համալիրներ
21 / 30
Զորահանդես
22 / 30
«Յարս» հրթիռային համալիրներ
23 / 30
ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ-ՌԴ պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավար Յուրի Սադովենկոն
24 / 30
Չինական զորախումբ
25 / 30
Т-34-85 տանկեր
26 / 30
Զորահանդեսի հյուրեր
27 / 30
Զորահանդես
28 / 30
Զորահանդես
29 / 30
Վետերան
30 / 30
Սու-25–ներ