ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի - Sputnik. Հոլիվուդյան դիզայներ, Քարդաշյան ընտանիքի դիմահարդար Հրուշ Աճեմյանը Instagram-ում հիշել է իր պապիկի խոսքերը, որոնք մեծ ազդեցություն են ունեցել իր կյանքի վրա։
«Ես այդ ժամանակ նոր-նոր փորձում էի լայնացնել հորիզոններս ու չէի մտնում մեր ազգի պատկերացրած շրջանակների մեջ։ Պապիկս, որ իսկական քրիստոնյա է, աստծու մարդ, ասաց՝ ռադ արա բոլոր քննադատներիդ, ու ինձ ցույց տվեց Աստվածաշնչի այն հատվածը, որտեղ ասվում է, որ դիմացինին դատելը մեղք է։ Նա ասում էր՝ երբեք չթողնես, որ ինչ–որ մեկը քեզ ամաչեցնի քո տեսքի համար, իրական պոռնիկները ոտքից գլուխ փակ են հագնում», - գրել է Հրուշը։
Նա նաև շնորհակալություն է հայտնել իր կյանքի գլխավոր տղամարդկանց՝ հորը և պապիկին, որ միշտ իր կողքին են։ Հոր մասին գրելիս Հրուշը պատմել է, որ նրա շնորհիվ գիտի՝ ինչպես տղամարդը պետք է վերաբերվի կնոջը։
«Պապ, դու միշտ ինձ ողողել ես նվերներով, ջերմ խոսքերով ու սովորեցրել ես ինձ, որ ես հենց դրան եմ արժանի, ու իմ կողքի տղամարդը պետք է այդպես վերաբերվի ինձ», - գրել է դիմահարդարը։
Նա նաև լուսանկարներ է հրապարակել, որոնցում ինքը ավագ Աճեմյանի հետ է։
«Կրակի կտոր ես»․ Վրաստանի սեքս խորհրդանիշ Շորենան ցուցադրել է քարդաշյանական կազմվածքը
Նշենք, որ Հրուշ (Հրանուշ) Աճեմյանը ծնվել է 1987 թվականի հուլիսի 19-ին Հայաստանում։ ԽՍՀՄ–ի փլուզումից հետո, երբ նա 5 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ։ Այսօր Աճեմյանը Հոլիվուդում հայտնի դիմահարդար է, նա նաև հագուստի դիզայնով է զբաղվում։