Բուհերն իրենք կորոշեն. նախարարը` սեպտեմբերի 1-ից դասերը հեռավար անցկացնելու մասին

«Կրթության մասին» օրենքում փոփոխություն կարվի` կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված։ ԱԺ–ն քննարկում է օրենքի նախագիծը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. ԱԺ–ն արտահերթ նիստում քննարկում է ««Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը»։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը  հայտնեց, որ օրենքում առաջարկվում է ընդունելության քննությունների ցանկը փոփոխելու արգելքի առնչությամբ որպես բացառություն ներառել արտակարգ դրության ժամանակաշրջանը։

Մխիթարյան. «ԿԳՄՍ նախարարության ներկայացրած նախագիծը թերի է և միակողմանի»

«Առաջարկում ենք «Կրթության մասին» օրենքում փոփոխություն անել, որպեսզի այժմ դիմորդները կարողանան մեկ քննությամբ բուհ ընդունվել։ Փոփոխությունը կապված է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետ»,–ասաց նախարարը։

ԱԺ պատգամավորներից մեկի հարցին, թե արդյո՞ք հաջորդ տարի նույնպես մեկ քննությամբ կլինի ընդունելությունը` Հարությունյանը պատասխանեց, որ դեռ պարզ չէ, և ամեն ինչ կախված է համաճարակային իրավիճակից։

Ինչ վերաբերում է սեպտեմբերի 1-ից դասերը հեռավար կամ ոչ հեռավար անցկացնելուն, ապա բուհերն իրենք պետք է որոշում կայացնել։ Սակայն, ըստ նախարարի, որոշման հիմքում համավարակային իրավիճակը պետք է լինի։

ԿԳՄՍ նախարարից ակնկալում էի գոնե «շնորհակալություն»․ Ազգային պատկերասրահի նախկին տնօրեն

Հիշեցնենք, որ Հայաստանում այս տարվա միասնական քննությունները կմեկնարկեն հուլիսի 2-ին և կավարտվեն հուլիսի 8-ին։ Հուլիսի 2–ին դիմորդները օտար լեզվի քննություն կհանձնեն (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իտալերեն, իսպաներեն), հուլիսի 4–ին` հայոց պատմության, աշխարհագրության և քիմիայի։ Հուլիսի 6-ին կկազմակերպվի մաթեմատիկայի քննությունը, իսկ հուլիսի 8-ին` հայոց լեզու և հայ գրականություն, կենսաբանություն և ֆիզիկա առարկաներինը: