Արսեն Թորոսյանը լավ լուր ունի` հայկական արտադրության թեստերը պատրաստ են

ՀՀ առողջապահության նախարարը հայտնում է, թե ինչպես են օգտագործվելու կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը պատրաստ են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նոր հետազոտություն Հայաստանում. Covid 19–ը կբացահայտվի ևս մեկ թեստով

«Թեստերն օգտագործման կվերցնեն Առողջապահության նախարարության կողմից պետական պատվերով իրականացվող հետազոտությունների համար»,– Facebook–ի իր էջում գրել է նախարարը` նշելով, որ սա շատ լուրջ առաջընթաց է մեր բժշկագիտության և հիմնարար գիտությունների համար։

Թորոսյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին թեստերը մշակելու և արտադրելու համար, ինչպես նաև պարետատանը դրանց մշակման համար անհրաժեշտ պարագաներն ու նյութերը ձեռք բերելու և Հայաստան ներկրելու համար։

Հիշեցնենք` ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն ավելի վաղ հայտնել էր, որ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտն օրական 3000-5000 թեստ կարող է արտադրել, որը հնարավորություն կտա բավարարել մեր ներքին պահանջարկը։

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանումհասել է 21 717–ի։