«Որտե՞ղ է գողացվածը». Հայաստանում հատուկ դատախազներ և դատավորներ կնախապատրաստեն

Ապօրինի գույքի բռնագանձման գործերnվ այսուհետ կքննեն հատուկ մասնագիտացված դատավորներն ու դատախազները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի - Sputnik. Ապօրինի յուրացված գույքի գործերը քննելու համար Հայաստանում հատուկ մասնագիտացված դատախազներ և դատավորներ կլինեն։ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու նախագիծը ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը։

Ում ապօրինի գույքն է առաջինը բռնագանձվելու. Փաշինյանն ասաց` ով պիտի մտածի այդ մասին

Ապօրինի գույքի բռնագանձման մասին գործերով զբաղվող դատավորներին կնշանակի Բարձրագույն դատական խորհուրդը՝ քաղաքացիական և քրեական գործերով դատավորների կազմից։

Բացի այդ, Գլխավոր դատախազությունում կբացվի գույքի ապօրինի յուրացման գործերի հատուկ վարչություն։ Կոռուպցիայի գործերով փոխդատախազը, համապատասխան վարչության պետը, նրա խորհրդականը և բաժնի ավագ դատախազը մյուսների համեմատ ավելի բարձր աշխատավարձ կստանան։

Վլադիմիր Գասպարյանին, Լևոն Երանոսյանին ու նախկին պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել

Պաշտոնյաների աշխատավարձը հաշվարկվում է 66 140 դրամ հիմնական դրույքաչափով, որը բազմապատկվում է գործակիցներով։ Գլխավոր դատախազի համար գործակիցը 15 է, փոխդատախազներինը՝ 11, իսկ կոռուպցիայի դեմ պայքարի գծով փոխդատախազինը՝ 12,5։ Գլխավոր դատախազության վարչության պետերի համար սահմանված է 9 գործակիցը, իսկ կոռուպցիայի դեմ պայքարի վարչության պետի համար՝ 10։

Բացի այդ, շուտով ՀՀ-ում կձևավորվի հատուկ հակակոռուպցիոն դատարան։ Այդ մասին որոշումն ընդունվել է մարտին։

«Հարսնաքարի» նախկին տնօրենն ինքն է գույք հափշտակել. Ռուբեն Հայրապետյանի փաստաբան