Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով. եղանակի տեսություն

Երևանում և մյուս մարզերում հնարավոր է քամու ուժգնացում, կարկուտի հավանականություն նույնպես կա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի - Sputnik. Այսօր և վաղը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ:Հունիսի 26-28-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով. եղանակի տեսություն

Ըստ օդերևութաբանական կանխատեսումների՝ օդի ջերմաստիճանը հունիսի 23-24-ը կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում հունիսի 24-26-ը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 27-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +33-ից +35, երեկոյան՝ +29-ից +31 աստիճանի սահմանում: