15 քաղաքացի, այդ թվում 2 զորակոչիկ Ղազախստանից վերադարձել են հայրենիք

Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես տեղափոխվում են ինքնամեկուսացման վայրեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Ղազախստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ ս.թ. հունիսի 24-ին կազմակերպվել է «SCAT» ավիաընկերության Ակտաու-Երևան DV 5054 չարտերային չվերթը:

Էժան տուրերն անորակ են և հիասթափեցնո՞ւմ են զբոսաշրջիկներին. տուրիզմում գոյի խնդիր է

Ղազախստանում ՀՀ դեսպանության ջանքերով և Ղազախստանի, Ուզբեկստանի իշխանությունների աջակցությամբ, Ալմաթիում ՀՀ պատվավոր հյուպատոսության, Ղազախստանի Ակտաու, Շիմքենտ քաղաքների, Ակմոլայի մարզի և Ուզբեկստանի հայկական համայնքային կառույցների օժանդակությամբ ևս 13 ՀՀ քաղաքացի, նրանց թվում՝ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդից տարահանված 2 քաղաքացի, ինչպես նաև 2 ՂՀ քաղաքացի մեկնում է ՀՀ:

Նշյալ 15 քաղաքացիների թվում չարտերային չվերթով 2 զորակոչիկ է վերադառնում ՀՀ։

Հիշեցնում են, որ Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես տեղափոխվում են ինքնամեկուսացման վայրեր:

Ղազախստանում ՀՀ դեսպանությունը շարունակական ջանքեր է գործադրում՝ իրենց հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին աջակցելու ուղղությամբ:

Հայկական զորախումբը պատրաստ է Մոսկվայի շքերթին, կամ րոպեում քանի՞ քայլ են անում զինվորները