Ողբերգական դեպք Վանաձորում. լճից 44–ամյա կնոջ դիակ են դուրս բերել

ԱԻՆ–ն ահազանգ է ստացել, որ Վանաձորի «Երեք լճեր» կոչվող վայրում կնոջ դի կա։ Փրկարարները շտապել են դեպքի վայր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik.ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր Վանաձորում, լճի մեջ 44–ամյա մի կնոջ դի է հայտնաբերվել։

Ողբերգական դեպք Գյումրիում. 8-րդ հարկից մի կին է ընկել

ԱԻՆ–ն այսօր, ժամը 15։28-ին ահազանգ է ստացել, որ Վանաձոր քաղաքի «Երեք լճեր» կոչվող վայրում՝ լճակում, դի է հայտնաբերվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Շենգավիթի կրակոցների հետքերով. սպանության մեջ կասկածվող տղամարդուն կալանավորել են

Փրկարարները ջրից դուրս են բերել Ռայա Հ․-ի դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։

«Հրազդան» ցուցանակի մոտակայքում Opel Astra G–ն վրաերթի է ենթարկել մի կնոջ ու գլորվել ձորը