Տղամարդը գետն է գցում Մյասնիկյան պողոտայի երկու աղբամանները. տեսանյութ

Երևանի քաղաքապետարանը համոզված է, որ համայնքային գույքը դիտավորյալ վնասողին շուտով կհայտնաբերեն և պատասխանատվության կենթարկեն։
Sputnik

Երևանի քաղաքապետարանը Facebook–ում մի տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է տղամարդը Մյասնիկյան պողոտայի երկու աղբամանները գցում գետը։

«Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմը արդեն իսկ դիմել է ոստիկանություն»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ինչպես են գողանում Երևանի անցումներից մեկի լամպերը. տեսանյութ

Քաղաքապետարանը վստահ է, որ համայնքային գույքը դիտավորյալ վնասողը շուտով կհայտնաբերվի և կենթարկվի պատասխանատվության։

Երևանի բուսաբանական այգու ինքնակամ կառույցները քանդել են. տեսանյութ