Նիկոլ Փաշինյանը զանգել ու շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին և նրա ընտանիքին մաղթել է քաջառողջություն և երջանկություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ, շնորհավորել նրան ծննդյան տարեդարձի առթիվ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«Վարչապետն Արմեն Սարգսյանին մաղթել է հաջողություններ հանրապետության նախագահի պատասխանատու պաշտոնում՝ ի բարօրություն մեր պետության և ժողովրդի։ Նիկոլ Փաշինյանը նախագահին և նրա ընտանիքին մաղթել է նաև քաջառողջություն և երջանկություն»,–ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում:

Ինչպես Արմեն Սարգսյանը ծանոթացրեց Չերչիլի թոռանն ու Վարդանյանին. բացառիկ հարցազրույց

1970թ. ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը, 1976թ.–ին` Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը,

1978թ.–ին` ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան:

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

ՀՀՀ նախագահը հեղինակ է բազմաթիվ ակադեմիական հոդվածների և հրապարակումների տեսական ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, համակարգչային մոդելավորման, քաղաքագիտության և անցումային տնտեսության ոլորտներում։ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր է:

Ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից հետո. Արմեն Սարգսյանի պատասխանը

Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։

Ամուսնացած է: Ունի երկու որդի, երեք թոռնիկ։ 

Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնել է 2018թ. ապրիլի 9-ին։ 

Կորոնավիրուսի տված դասը, վարչապետն ու Մոսկվան. ինչպես է պարտավոր մտածել Հայաստանի նախագահը