Հայաստանում օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` հանրապետության ամբողջ տարածքում անձրևները երկու օրով կդադարեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Հունիսի 23-ին, 26-27-ի կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ–ի: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 24-25-ը տեղումներ չեն գրանցվի։

Օդի ջերմաստիճանը հունիսի 23-24-ը կբարձրանա 4-5 աստիճանով:

Հայաստանում օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա. եղանակի տեսություն

Երևանում առաջիկա օրերին անձրև չի տեղա։

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +31-ից +33–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +18։

Տորնադոյից մինչև թավշյա ձմեռներ. ի՞նչ է կատարվում Հայաստանի բնության հետ