«Տանը մնացած կլինեիր»․ ինչպես են Գարիկ Մարտիրոսյանն ու կինը «փոխել սեռերը»․ լուսանկար

Բաժանորդների գնահատմամբ՝ «սեռը փոխած» Գարիկն ու Ժաննան նման են Նիկոլայ Բասկովին ու Լոլիտա Միլյավսկայային։ Ոմանք Գարիկին Օլգա Բուզովային են նմանեցրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը որոշել է փորձեր անցկացնել իր ու կնոջ՝ Ժաննա Լևինայի արտաքինի վրա։ Նա ֆոտոշոփի օգնությամբ իրեն կին է սարքել, իսկ կնոջը` տղամարդ։ Մարտիրոսյանը հրապարակել է լուսանկարն Instagram-ում։

«Եթե Ժաննա Լևինա-Մարտիրոսյանը տղամարդ լիներ, իսկ ես՝ կին։ Ի՞նչ կասեք։ Հավանո՞ւմ եք», - հարցրել է Գարիկը բաժանորդներին։

Երկրպագուները հավանել են փոփոխությունները, հրապարակումն ավելի քան 35 հազար «հավանություն» է ստացել։

Գարիկ Մարտիրոսյանն ու կինը պարում են «Սուպեր Ժորիկի» «Զոլոտո» երգի ներքո

««Նման եք ծերացած Բուզովային»։ «Մինչև հիմա տանը մնացած կլինեիր»։ «Բասկովն ու Լոլիտան»», - գրել են բաժանորդները։

Ժաննա Լևինան ու Գարիկ Մարտիրոսյանը միասին են արդեն ավելի քան 20 տարի։ Նրանք ամուսնացել են 1998 թվականին։ 2004 թվականի ամռանը ծնվել է նրանց դուստրը` Ժասմինը։ Որդին` Դանիելը, լույս աշխարհ է եկել 2009 թվականի հոկտեմբերին։

Ի՞նչ տեսք ունեին Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը 13 տարի առաջ. լուսանկար