Անհավանական է. քանի շիշ շամպայն է խմել Չերչիլը և որտեղ են տիեզերագնաց Արմսթրոնգի կոշիկները

​Եկեք անկեղծ լինենք։ Ամեն օր ծանոթանում ես լրահոսին՝ կա՛մ կորոնավիրուս, կա՛մ քաղաքականություն, ուրիշ բան չկա։ Ախր էսպես երկար չենք դիմանա։
Sputnik
Անհավանական է. քանի շիշ շամպայն է խմել Չերչիլը և որտեղ են տիեզերագնաց Արմսթրոնգի կոշիկները

Եկեք գոնե մի օր լրիվ շեղվենք այս երկու գերակա թեմաներից և անդրադառնանք այն փաստերին, որոնք առաջին հայացքից անհավանական են թվում։ Օրինակ` գիտեք արդյոք, թե ինչից են վախեցել Նապոլեոնը, Մուսոլինին և Հիտլերը։ Այդ երեք հայտնի գործիչներն էլ վախեցել են կատուներից։ Համենայնդեպս այդպես են պնդում Մեծ Բրիտանիայում լույս տեսած գրքի հեղինակները, որոնք ամփոփել են շուրջ 1,5 հազար հետաքրքրական փաստ պատմությունից, հայտնի մարդկանց կյանքից, գիտությունից, մշակույթից և ընդհանրապես կյանքի բոլոր բնագավառներից։

​Սկսենք Մեծ Բրիտանիայի հետ կապված փաստերից։ Մի քանի շաբաթ առաջ պատմել էի, որ Ուինսթոն Չերչիլը 1946 թվականին արտասանեց իր հայտնի Ֆուլթոնյան ճառը, որը նշանավորեց Սառը պատերազմի սկիզբը, և դրանից հետո ափսոսանքով ենթադրություն արեց. «Սրանից հետո Ստալինն ինձ հայկական կոնյակ չի ուղարկի», բայց Ստալինը հրահանգեց ոչ միայն չդադարեցնել մեր «Դվինի» մատակարարումը Չերչիլին, այլև կրկնապատկել այն։ Սակայն Չերչիլն այլ խմիչքներ էլ էր սիրում։ Եվ 1908 թվականից մինչև 1965 թվականը օգտագործել է 42 հազար շիշ ինչ։ Այո, շատ ճիշտ եք՝ 42 հազար շիշ շամպայն։

Արդյո՞ք մարդը մոտ ապագայում կապրի 150 տարի

​Եվ քանի որ ալկոհոլային խմիչքների մասին խոսեցինք, ևս երկու փաստ։ Չգիտեմ, թե ով է նման հետազոտություն անցկացրել, բայց նոր բան է պարզվել ձեր բաժակը լցնելու մասին։ Սեղանի շուրջ նստած քեֆ եք անում, ինչ-որ մեկը բաժակները պարբերաբար լցնում է։ Հիմա ուշադրություն. եթե դուք սեղանից բարձրացնում եք ձեր բաժակը և մոտեցնում լցնողին, նա միջինը 12 տոկոսով ավելի շատ է լցնում, քան եթե ձեր բաժակը մնար սեղանին։ Եվ երկրորդ փաստը՝ տեկիլա սիրո՞ւմ եք։ Իսկ գիտեք արդյոք, որ այդ ըմպելիքի համար պարտական եք չղջիկներին։ Այո, այո, տեկիլան պատրաստում են ագավայից, իսկ այդ ագավան փոշոտում են միայն չղջիկները։

​Քանզի խմիչքի մասին խոսեցինք, մի քիչ էլ ուտելիքի մասին խոսենք։ Որ հեռուստաալիքը միացնում ես, խոհարարական հաղորդում է։ Եվ դրանով հանդերձ, միջին բրիտանացին ընդամենը 4 կերակուր գիտի պատրաստել։ Իսկ ինչ է՝ Հայաստանում էդպես չէ՞։ Հաշվեմ, թե ես ինչ կարող եմ պատրաստել՝ ձվածեղ, դե, դա բոլորն էլ կարող են՝ ընդամենը ձու ես ջարդում թավայի մեջ, բնականաբար, նաև խորոված՝ դե էլ ինչ հայ, որ չկարողանա շամփուրները պտտեցնել, սալաթ՝ դե, դա էլ մի մեծ բան չի՝ լոլիկ ու վարունգ ես կտրատում։ Ո՞ւ։ Ու վերջ։

​Իսկ գիտեք արդյոք, որ ամերիկացի տիեզերագնաց Նեյլ Արմսթրոնգի կոշիկները մինչև հիմա տիեզերքում են։ Այս պատմությունը հայտնի է։ Երբ լուսնի վրա առաջին անգամ վայրէջք կատարած տիզերագնացները  քարեր հավաքեցին, որպեսզի տանեն և հանձնեն ուսումնասիրողներին, պարզվեց, որ շատ են հավաքել։ Ու այդ ժամանակ Նեյլ Արմսթրոնգն ասաց. «Ավելի լավ է կոշիկներիցս զրկվեմ» և դուրս շպրտեց դրանք տիեզերանավից։

Ինչ պետք է անեք ջահել ժամանակ, որ հասուն տարիքում վատ չզգաք. գիտնականների 10 խորհուրդները

​Ու մի էսպիսի փաստ։ Ֆանտաստ գրողները պնդում են, թե մեզ պարբերաբար այցելում են մարդիկ ապագայից, այսպես ասած`ժամանակի ճամփորդներ, որովհետև ապագայում մարդիկ հաստատ կսովորեն ճանապարհորդել ժամանակի մեջ։ 2009 թվականի հունիսի 28-ին աշխարհի ամենահայտնի գիտնականներից մեկը՝ Սթիվեն Հոքինգը, հայտարարեց՝ ժամանակի ճամփորդների համար երեկո եմ կազմակերպում։ Ոչ ոք չեկավ։

Արդյո՞ք Լավրենտի Բերիան է սպանել Աղասի Խանջյանին

​Ափսոս, ժամանակը սուղ է, թե չէ էլի լիքը հետաքրքրական փաստեր կբերեի, բայց սահմանափակվեմ բույսերի մասին տեղեկություններով։ Դե մարդու ջերմաստիճանը բոլորդ գիտեք։ Մանավանդ այս օրերին է դա շատ հրատապ։ Իսկ արդյոք գիտեք, թե որքան է տերևի ջերմաստիճանը։ Այո, էդպիսի հետազոտություններ էլ են անցկացվել ու պարզվել է, որ որտեղ էլ աճում է ծառը՝ Աֆրիկայում, թե Սիբիրում, այդ ծառի տերևի ներքին ջերմաստիճանը նույնն է՝ 21 աստիճան։ Այսօր այսքանը։ Խոստանում եմ արտառոց փաստերին ապագայում էլի անդրադառնալ։