Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել են 12 մարդ` 8 տղամարդ և 4 կին

Արձանագրվել է նաև մահվան 9 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել են վարակվածներից 12–ը։  

«Պացիենտները պացիենտները եղել են 70 (տղամարդ), 73 (կին), 89 (տղամարդ), 53 (տղամարդ), 77 (տղամարդ), 59 (տղամարդ), 81 (կին), 60 (կին), 81 (կին), 80 (տղամարդ), 82 (տղամարդ) և 78 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

Ռուսական պատվաստանյութը կորոնավիրուսից կպաշտպանի երկու տարի անընդմեջ

Այս պահին փաստացի բուժում է ստանում 10364 մարդ, կատարվել է 98117 թեստավորում, առողջացել են վարակվածներից 10144-ը։ Գրանցվել է մահվան 372 (+12) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 126 է (+9)։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 320–ով և հասել 20 588-ի։

100-ից 2-ը պարտադիր մահանում են. ֆրանսիացի բժիշկը՝ կորոնավիրուսով վարակվածների մասին