Փաշինյան-Քոչարյան հանդիպումը դատարանում հետաձգվում է մինչև սեպտեմբեր

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տիգրան Գրիգորյանի նախագահությամբ նշանակվել էր Քոչարյանի հայցադիմումի հիման վրա առաջին՝ նախնական նիստը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 29-ին, ժամը 14:00-ին:

ՍԴ-ի փոփոխություններն արվում են, որ թույլ չտան Քոչարյանի գործով որոշում կայացվի. Ալումյան

Նշենք, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տիգրան Գրիգորյանի նախագահությամբ նշանակվել էր այդ հայցով առաջին՝ նախնական նիստը:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարան էր դիմել 2020թ-ի ապրիլի 3-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային արտահայտությունը զրպարտություն որակելով, ու դատարանից պահանջել պաշտպանել իր պատիվն ու արժանապատվությունը:

Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի՝ Sputnik Արմենիային հայտնած տեղեկության համաձայն՝ Քոչարյանը դրա դիմաց 2 միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում:

Ռոբերտ Քոչարյանի գործով նիստը հետաձգվեց. Յուրի Խաչատուրովի պաշտպանը բացակայում էր

Բանն այն է, որ Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը մարտ ամսին իր ելույթներից մեկում անդրադարձել էր պաշտպանության բյուջեն 2․4 մլրդ դոլարով ավելացնելու խնդրին ու հայտարարել, որ այդ գումարի կեսը՝ 1․2 մլրդը պետք է ապահովվի Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի, Գագիկ Բեգլարյանի, Արամ Հարությունյանի թալանածը կոպեկ առ կոպեկ հետ բերելու արդյունքում:

Հայտնի է` ինչ կարծիք ունի Վենետիկի հանձնաժողովը իշխանության առաջադրած 3 հարցի առնչությամբ