Մահացել է «Բեթմեն» ֆիլմի ռեժիսոր Ջոնել Շումախերը

Շումախերի հայտնի ֆիլմերից են «Կորած երեխաները», «Հավերժ Բեթմենը», «Բեթմեն և Ռոբինը», «Օպերայի ուրվականը»:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Նյու Յորքում 80 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Բեթմենի» մասին ֆիլմերի ռեժիսոր Ջոել Շումախերը: Տեղեկությունը հայտնում է Variety- ը:

Ռեժիսորը մահացել է քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո: Այլ մանրամասներ չեն նշվում:

Շումախերը իր կարիերան սկսել է 1981 թվականից: Նրա առավել հայտնի ֆիլմերից են՝ «Հավերժ Բեթմեն», «Բեթմեն և Ռոբին», «Կորած երեխաներ», «Օպերայի ուրվականը», ինչպես նաև «Թղթե տնակ» սերիալի մի քանի սերիաներ:

Էնդրյու Լլոյդ Վեբերի «Օպերայի ուրվականը» մյուզիքլը բեմադրելու համար նա երեք անգամ արժանացել է Օսկարի: