100-ից ավելի ռուսաստանցի Հայաստանից հայրենիք է վերադարձել. դեսպանատուն

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի դիվանագետները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում համակարգել են ուղևորների գրանցման և նստեցման գործընթացը, ինչպես նաև անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել քաղաքացիներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի –Sputnik. Հունիսի 23-ին Ռուսաստանի ավելի քան 100 քաղաքացի Հայաստանից հայրենիք  է վերադարձել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։

Մոսկվայում զարմացել էին. ինչու հերոս Մակար Ստեփանյանն այդպես էլ չպարգևատրվեց Հայաստանում

«Երևան–Կալուգա–Երևան երթուղով չվերթի մասին տեղեկություն ստանալով` դեսպանատունը մշակել է տվյալ չվերթի օգտագործման հնարավորությունը ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու համար։ Ձեռք են բերվել անհրաժեշտ համաձայնեցումներ ՌԴ մարզային իշխանությունների, նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի հետ», –ասվում է դիվանագիտական առաքելության Facebook–յան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այս չվերթից կարողացել է օգտվել 107 ռուսաստանցի։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի դիվանագետները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում համակարգել են ուղևորների գրանցման և նստեցման գործընթացը, ինչպես նաև անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել քաղաքացիներին։

Տեղեկության համաձայն` ամեն ինչ ընթացել է սովորական ռեժիմով` Հայաստանի պարետատան սահմանած անվտանգության բոլոր միջոցների պահպանմամբ։

Հատուկ չվերթով ռուսաստանցի բժիշկներ են գալիս Հայաստան

«Ռուսաստանցիներին տուն վերադարձնելու հետ կապված աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով։ Առիթից օգտվելով` կցանկանայինք երախտագիտություն հայտնել  «Արմենիա» ավիաընկերությանը», – գրված է հաղորդագրության մեջ։

Հայաստանից համալիր աշխատանքի շրջանակում ընդհանուր առմամբ 1377 ՌԴ քաղաքացի է հայրենիք տեղափոխվել։