Եվս 13 մահ. ՀՀ–ում կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 53 տարեկան տղամարդ է

Արձանագրվել է նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածներից 10–ը մահացել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Պացիենտները եղել են 83 (տղամարդ), 71 (կին), 81 (տղամարդ), 85 (կին), 70 (տղամարդ), 53 (տղամարդ), 84 (կին), 84 (տղամարդ), 62 (կին) և 60 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 117 է:

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 320–ով և հասել 20 588-ի։

Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը. լուսանկարներ