Նոր հետազոտություն Հայաստանում. Covid 19–ը կբացահայտվի ևս մեկ թեստով

«Առաջնագծում» կորոնավիրուսի դեմ կռիվ տվող բուժաշխատողների շրջանում վարակի տարածվածության աստիճանը շուտով հայտնի կլինի։
Sputnik

Հունիսի 15-ից Հայաստանում անցկացվում է նոր հետազոտություն` հակամարմինների թեստեր են հանձնում, որոնց շնորհիվ հնարավոր է պարզել` մարդը երբևէ վարակվե՞լ է կորոնավիրուսով։

Նոր հետազոտություն Հայաստանում. Covid 19–ը կբացահայտվի ևս մեկ թեստով

Հայաստանի ամերիկյան համալսարանի, առողջապահության նախարարության, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի հետ համագործակցության արդյունքում արդեն իսկ մի քանի հարյուր բուժաշխատողների շրջանում թեստավորում իրականացվել է։

Ռուսական պատվաստանյութը կորոնավիրուսից կպաշտպանի երկու տարի անընդմեջ

Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀԱՀ-ի Հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը նշեց` մեկ ամիս անց, երբ «առաջնագծում» կորոնավիրուսի դեմ պայքարող 1000-1100 բուժաշխատողների թեստավորումն ավարտված լինի, հայտնի կդառնա նրանց շրջանում վարակվածության պատկերը։

«Մինչև հետազոտության սկսվելը, երկար ժամանակ ուսումնասիրել ենք թեստերի շուկան. հիմա շատ թեստեր են արտադրվում, որոնց ճշգրտությունը կասկածի տակ է դրվում։ Թեստի ճշգրտության վրա ազդում է դրա զգայնության աստիճանը և սպեցիֆիկությունը»,–ասաց Պետրոսյանը։

Թեստի զգայնության բարձր լինելը կարևոր է այնքանով, որ եթե մարդու մոտ հակամարմին կա, թեստը հայտնաբերի այն, իսկ սպեցիֆիկությունը պետք է, որպեսզի հակամարմին չլինելու դեպքում թեստը բացասական արդյունք ցույց տա, այլ ոչ թե դրական, ինչպես լինում են մի շարք թեստերի պարագայում։ Պետրոսյանի խոսքով` երկար փնտրտուքներից հետո ընտրել են այնպիսի թեստեր, որոնք կապահովեն բարձր ճշգրտություն. Հայաստան ներկրված թեստերի սպեցիֆիկությունը 99.8 տոկոս է, իսկ զգայնությունը` 100 տոկոս։

100-ից 2-ը պարտադիր մահանում են. ֆրանսիացի բժիշկը՝ կորոնավիրուսով վարակվածների մասին

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի լաբորատոր ախտորոշման բաժնի վարիչ Թամարա Հովսեփյանն էլ հայտնում է` որևէ մեկի մոտ կորոնավիրուսի հակամարմիններ հայտնաբերելը չպետք է պատճառ դառնա, որ մարդը սկսի չհետևել անվտանգության նորմերին։

Նոր հետազոտություն Հայաստանում. Covid 19–ը կբացահայտվի ևս մեկ թեստով

«Հակամարմինները հայտնաբերելուց հետո էլ յուրաքանչյուր ոք պետք է պահպանի անվտանգության կանոնները։ Հակամարմիններն, ի դեպ, 4-6 ամիս մնում են մարդու մարմնում, ուստի այս թեստավորման շնորհիվ հայտնաբերում ենք նաև առանց ախտանշանների վարակը տարածներին»,–ասաց Հովսեփյանը։

Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը. լուսանկարներ

Նա հայտնեց` արդեն իսկ «Նորք» ինֆեկցիոնի և Արտաշատի ԲԿ–ի բուժաշխատողներին են հակամարմինների նկատմամբ թեստավորում իրականացնում։ Գործընթացը շարունակական է լինելու` շուտով մյուս ԲԿ–ների աշխատակիցներն էլ կհետազոտվեն։