ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հանրապետության տարածքում հունիսի 22-ի կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում, 23-26-ը հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Դիմակով հարսնացու, անկոստյում փեսացու, օնլայն հյուրեր. «կորոնավիրուսային» հարսանիքները
Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում ևս հունիսի 22-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ: Հունիսի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եթե ես չանեմ, չեմ կարող ուրիշից ակնկալել․ կորոնավիրուսի դեմ պայքարող կամավորի պատմությունը
Մայրաքաղաքում հունիսի 22–ի գիշերային ժամերին կգրանցվի +15...+17 աստիճան տաքություն, իսկ ցերեկը կլինի 29–31 աստիճան տաքություն։