Այս պահին անցումային փուլ պետք չէ. Մակունցը` Վենետիկի հանձնաժողովի կարծիքի մասին

Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Վենետիկի հանձնաժողովի` ՍԴ–ում փոփոխություններ կատարելու մասին կարծիքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. «Իմ քայլը» խմբակցությունը կարծում է` Սահմանադրական դատարանում փոփոխություններ անելու համար այս պահին անցումային փուլ պետք չէ։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` անդրադառնալով ՍԴ–ում փոփոխություններ անելու առնչությամբ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքին։

Հայտնի է` ինչ կարծիք ունի Վենետիկի հանձնաժողովը իշխանության առաջադրած 3 հարցի առնչությամբ

Նշենք, որ Վենետիկի հանձնաժողովը, ընդհանուր առմամբ, դրական էր գնահատել ՍԴ–ում անհրաժեշտ լուծումները, սակայն նշել էր՝ ՀՀ իշխանությունը պետք է հաշվի առներ իրենց այն առաջարկը, որը նախատեսում է անցումային փուլ ունենալ։ Այսինքն` նախատեսել անցումային ժամանակաշրջան, որը թույլ կտա աստիճանաբար փոխել դատարանի կազմը։

«Հանձնաժողովի կարծիքում նշվում է, որ ՀՀ իշխանությունները, իրավիճակը գնահատելով, պետք է որոշումներ կատարեն անցումային փուլի տևողության համար։ Իրականում 2018-ից հետո է սկսվել անցումային փուլը և 1.5 տարի անցել է այդ շրջանից։ Բացի այդ, Վենետիկի կարծիքը խորհրդատվական է, և պարտադիր բնույթ չի կրում»,–ասաց Մակունցը։

Նրա խոսքով` տեսանելի է, որ մարդիկ այնքան էլ գոհ չեն դատական համակարգից և չգիտես ինչու ցանկացած փոփոխություն այդ համակարգում համարվում է հակաիրավական։

Հարցին, թե «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագծի առնչությամբ «Իմ քայլում» եղե՞լ են արդյոք անհամաձայնություններ, թե միասնական որոշում է կայացվել` Մակունցը պատասխանեց՝ խմբակցության վերաբերմունքը կարելի է հասկանալ այսօր կայացած քվեարկությամբ։

Իշխանությունների սրտի ՍԴ նախագահի էտալոնը Վահե Գրիգորյանն է. ԲՀԿ

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն 89 կողմ, 0 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը։

Դրանով առաջարկվում է փոփոխություններ կատարել 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ընդունված 213-րդ հոդվածում, որով կարգավորվում է Սահմանադրական դատարանի անդամների (դատավորների) և նախագահի պաշտոնավարումը:

Ինչու չեն սպասել Վենետիկի հանձնաժողովի պատասխանին. պատգամավորը` ՍԴ–ի թնջուկի մասին

Նախագծի հեղինակներն առաջարկում են պաշտոնանկ անել մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված այն դատավորներին, որոնց պաշտոնավարման 12 տարին լրացել է։ Իսկ այն անդամները, որոնց պաշտոնավարման 12 տարին չի լրացել, ըստ նախագծի` կշարունակեն ՍԴ անդամի կարգավիճակում աշխատել մինչև 12 տարին լրանալը: Թափուր մնացած տեղերը կլրացվեն մեկամսյա ժամկետում:

Իսկ ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահին, նախագծով նախատեսվում է նրա պաշտոնավարումը ևս դադարեցնել ու պաշտոնը թափուր մնալուց հետո ընտրել նոր նախագահ:

«Անորոշության մասին դատողություն չկա». դատախազությունը մեկնաբանել է վենետիկյան փաստաթուղթը

Իշխող խմբակցության հեղինակած օրենքի նախագծի ընդունումից հետո փաստորեն Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարին չի լրացել, կազատվի ՍԴ նախագահի պաշտոնից, բայց կշարունակի աշխատել որպես ՍԴ դատավոր: Իսկ ՍԴ երեք անդամները՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը, որոնք ավելի քան 12 տարի աշխատել են ՍԴ դատավորի պաշտոնում, կգնան թոշակի: