28-ամյա Սառա Պելեն ապրում է Ֆրանսիայի Պուատիե քաղաքում։ Նա սիրում է երգել տարբեր լեզուներով։ Այս անգամ հերթը հայերենինն է։ Արդեն որքան ժամանակ է՝ հայերեն է սովորում Պուատիեի հայ համայնքի ղեկավար Անուշ Գրիգորյանի մոտ։
Բավականին տիրապետում է լեզվին, թեպետ հայերեն հնչյունների մի մասը Սառայի համար դժվարարտաբերելի են։ Ֆրանսիացի Սառայի հայերեն երգացանկի սիրելի կատարումներից է Սիրուշոյի «Հավատում եմ» երգը։ Նրա մեծ երազանքն է մի օր հանդիպել Սիրուշոյին։ Համայնքի ղեկավարը որոշել է օգնել նրան երազանքն իրականություն դարձնելու հարցում։ Նրանք տեսագրել են Սառայի զգացմունքային կատարումն ու ուղարկել Sputnik Արմենիայի խմբագրություն՝ հավատալով, որ Սիրուշոն կտեսնի տեսանյութը, կգնահատի Սառայի սերն ու անկեղծությունը և կհամաձայնի հանդիպել իր սևամորթ երկրպագուհու հետ։
Ի դեպ, պարզվում է՝ Պուատիեում Սառան միակը չէ, որ հետաքրքրվում է հայերենով և հայկական մշակույթով։ Հայ համայնքի ղեկավարի խոսքով՝ իր առօրյան անցնում է ֆրանսահայերին ու նաև օտարներին հայկական մշակույթին ծանոթացնելով։
Հայտնի է Միհրան Ծառուկյանի և Արփիի առաջնեկի սեռը. տեսանյութ
Նշենք, որ Պուատիե քաղաքը համանուն նահանգի կենտրոնն ու ամենամեծ քաղաքն է։ Հենց այս նահանգում՝ Պուտիեից մոտ մեկ ժամ հեռավորության վրա է Լուսինյան քաղաքը, որտեղ նաև Հայոց վերջին թագավոր Լևոն Հինգերորդի (հայկական պատմագրության մեջ հիշատակվում է նաև որպես Լևոն VI) -ի հիշտակին խաչքար է տեղադրված։ Ի դեպ, Լուսինյան քաղաքի Մայր տաճարը կառուցվել է 1024թ.-ին Լուսինյան տոհմի կողմից։