Արտակարգ դրության ռեժիմի կանոնները խախտելու համար կազմվել է 39 000 արձանագրություն

Ոստիկանության կարգախմբերը հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում։
Sputnik

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է շուրջ 39 000 արձանագրություն։

«Պրոբլեմի ամենավառ արտահայտությունը». Փաշինյանը խախտումները հավաստող փաստեր է հրապարակել

«Պարետի որոշումների պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է իրականացնել արտակարգ ծառայություն։ Այս համատեքստում մշտապես իրականացվում են նաև հատուկ միջոցառումներ։ Ոստիկանության ծառայողները հետևում են, որ տրանսպորտային միջոցներում, այդ թվում՝ մետրոներում և ավտոբուսներում վարորդն ու ուղևորները դիմակներ կրեն»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանության կարգախմբերը հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։

«Իմացա՝ կտորի դիմակը վնաս է, հանեցի»․ ոստիկանները տուգանեցին ԲՀԿ-ական Նորա Առուստամյանին

Ոստիկանությունը հիշեցնում է, որ եթե տրանսպորտային միջոցում վարորդը մենակ է, կարող է դիմակ չդնել։

Պարետի որոշմամբ՝ տնից դուրս եկող անձինք պետք է կրեն դիմակ և ունենան անձը հաստաթող փաստաթուղթ՝ անձնագիր, նույնականացման քարտ կամ վարորդական իրավունքի վկայական։

Այս կարգը խախտողները ևս ենթարկվում են վարչական պատասխանատվության։

Ռեստորանը, որտեղ ոստիկանական համազգեստով պար էր բեմադրվել, պատժվել է