Ծառայությունների որակն ու արագությունը կմեծանա. Թորոսյանը լավ լուր է հայտնել

Արսեն Թորոսյանը հայտնել է, որ 20 հատ ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենաներ են ավելանալու ՀՎԿԱԿ 10 մարզային մասնաճյուղերի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի –Sputnik. ՀՀ առողջապահության նախարարության հակահամաճարակային ծառայությունը համալրվում է խիստ անհրաժեշտ տրանսպորտային միջոցներով, որոնք կմեծացնեն Երևանում և մարզերում իրականացվող միջոցառումների որակն ու արագությունը։ Facebook–ի իր էջում տեղեկությունը հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ 

«Այս պահին մատակարարվել են 6 ամենագնացներ (ՈՒԱԶ Պատրիոտ և Շեվրոլե Նիվա) և 5 շտապօգնության մեքենաներ (Ֆորդ), իսկ մոտակա 2 ամսում կմատակարարվեն նաև 20 ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենաներ ՀՎԿԱԿ 10 մարզային մասնաճյուղերի համար»,–գրել է Թորոսյանը։

Մեկ օրում` 13 մահվան դեպք. մահացածներից ամենաերիտասարդը 38-ամյա կին է

Նա նշել է, որ այս ծրագիրն իրագործվել է Համաշխարհային Բանկի ծրագրի միջոցով և շնորհակալություն է հայտնել դրա համար։

Հիշեցնենք` հունիսի 20–ի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 19 708 է։ 

Այս պահին փաստացի բուժում է ստանում 10 409 մարդ, կատարվել է 93 786 թեստավորում, առողջացել են վարակվածներից 8854–ը։ Գրանցվել է մահվան 332 (+13) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 113 է (+3)։

551 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 19 708