Տեղ–տեղ հնարավոր է կարկուտ. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չի գրանցվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հանրապետության տարածքում հունիսի 20-22-ի կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում, 23-24-ը հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Գազի սակագնի բարձրացման հետևանքով էլեկտրաէներգիայի գնի ավելացում չի լինի

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Տեղ–տեղ հնարավոր է կարկուտ. եղանակի տեսություն

Երևան քաղաքում հունիսի 20-22-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում` մինչև 17-20 մ/վ արագությամբ: Հունիսի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Գազի գինը փոխվեց. ով որքան է վճարելու հուլիսի 19-ից հետո

Մայրաքաղաքում հունիսի 20–ի գիշերը սպասվում է 15–17 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +32...+34 աստիճան։