«Լուսավոր Հայաստանի» պատգամավորները դատի են տալու «Առաջին լրատվականին»

ԼՀԿ–ական պատգամավորները պահանջելու են զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի –Sputnik. «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Տարոն Սիմոնյանը և Արմեն Եղիազարյանը պատրաստվում են հայցեր ներկայացնել «Առաջին լրատվականի» դեմ։ Լուրը հայտնել է Էդմոն Մարուքյանը` Facebook սոցցանցում գրառում կատարելով։

«Լոռու մարզպետը քեֆ է անում, բայց ասում են` ժողովուրդ, լավ չնստեցիք ավտոբուս». Մարուքյան

«Երեկ «Առաջին լրատվականի» կողմից տարածած սուտ լուրերի կապակցությամբ ես, Տարոն Սիմոնյանը և Արմեն Եղիազարյանը պատրաստվում ենք հայցեր ներկայացնել դատարան։ Պահանջելու ենք զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել և պատասխանատվության միջոց կիրառել»,–գրառման մեջ նշել է Մարուքյանը։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցը հայտնել էր` «Լուսավոր Հայաստան» խմբակցության այդ երեք պատգամավորները հանդիպել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Դրանից հետո Մարուքյանը ֆեյսբուքյան գրառմամբ հերքել էր լուրերը` ասելով, որ ԼՀԿ բոլոր հանդիպումները թափանցիկ են, հրապարակային և միշտ լուսաբանվող:

Մարուքյանի եղբոր հասցեին Սասուն Միքայելյանի հայտարարության հիման վրա քրգործ է հարուցվել