Կառուցենք Հայաստանը նորովի. կորոնավիրուսը չի խանգարում շինարարական աշխատանքներին

Այս տարի, չնայած համաճարակային իրավիճակին, հանրապետական նշանակության կարևոր ավտոճանապարհներ են հիմնանորոգվում։
Sputnik

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում տեսանյութ է հրապարակել` տեղեկացնելով, որ Հայաստանում մեծածավալ շինարարական աշխատանքներ են կատարվում։

Պապիկյանը դժգոհ է վերահսկողներից. ուզում է` ճանապարհներն էժան սարքվեն, բայց որակով

«Կառուցենք Հայաստանը նորովի» խորագրով հեշթեգով տեսանյութը պատմում է, որ այժմ հիմնանորոգվում է Դիլիջանի օղակաձև հրապարակը, որի համար 98 մլն դրամ է տրամադրվել։ Հրապարակն իր նոր տեսքով մարդկանց կզարմացնի աշնան սկզբին` սեպտեմբերին։

Բացի այդ, հիմնանորոգվում է նաև կարևոր նշանակության մի ճանապարհ` Հ73–Պարզ լիճ ավտոճանապարհը, որի պայմանագրային արժեքն էլ 300 մլն դրամ է։ Ավտոճանապարհը պատրաստ կլինի այս տարվա դեկտեմբերին։

Հիմնանորոգվում է նաև Մ8, Վանաձոր–Դիլիջան` 6.5 կիլոմետրանոց ճանապարհը։ Դրա պայմանագրային արժեքը 647 մլն դրամից ավելին է։

Հիշեցնենք, որ 2019-ին Հայաստանում նորոգվել և կառուցվել է շուրջ 440 կմ ճանապարհ, իսկ 2020 թվականին նախատեսում են 502 կմ ճանապարհ նորոգել։

Կնորոգվի 500 կմ ճանապարհ. Նոր Գեղիում և Արամուսում ասֆալտի նոր գործարաններ են բացվել