459 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 19 157

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ նոր տեղեկություններ է հայտնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 459–ով և հասել 19 157-ի։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Հրապարակվել է «կորոնավիրուսի քարտեզը»․ հայտնի են հասցեներ, որտեղ կան ինքնամեկուսացածներ

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 10462 մարդ, կատարվել է 91943 թեստավորում, առողջացել են վարակվածներից 8266–ը։ Գրանցվել է մահվան 319 (+10) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 110 է (+11)։

Հունիսի 18-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 18 698 էր։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որը կառավարության որոշմամբ երեք անգամ երկարացվել է և կտևի մինչև հուլիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Որտեղից է հիմնականում տարածվում կորոնավիրուսը, և քանի քաղաքացի է վարակված, բայց տանը

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

Մեկ օրում` 665 դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 18698