ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը դատապարտել է Ստյոպա Սաֆարյանի արարքը

ՄԻՊ–ը նշել է, որ պետք է դադարեցնել, ուղղակի բացառել իրար վիրավորելու, իրար արժանապատվություն նսեմացնելու վտանգավոր սովորությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Հ ՄԻՊ Արման Թաթոյանը խիստ մտահոգիչ է որակել Քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի ու նրա մանկահասակ երեխաների հանդեպ ատելության խոսքի տարածումը, որն արվում է համացանցում: Նա նշել է, որ երկրում խիստ վտանգավոր չափերի է հասնում մարդու նկատմամբ ուղղված վիրավորանքն ու ատելությունը՝ նրա մասնավոր և ընտանեկան կյանքը թիրախավորելով, և որ բացարձակ անթույլատրելի է անօրինական նպատակի համարց երեխաներին օգտագործելը:

«Խիստ դատապարտելի է նորածնին և նրա մորն ուղղված ատելությունը». Թաթոյանի կոշտ արձագանքը

«Բացարձակ մերժելի երևույթ է, երբ մանկահասակ երեխայի նկարն օգտագործելով՝ երկրի Հանրային խորհրդի նախագահն (Ստյոպա Սաֆարյան,–խմբ.) անում է այնպիսի գրառում, որով երեխային դարձնում է ատելության թիրախ: Առավել մտահոգիչ է, որ այդ գրառման ներքո արվող արժանապատվությունը նսեմացնող ու ատելություն գեներացնող մեկնաբանությունները չեն հեռացվում»,–Facebook–ի իր էջում գրել է Թաթոյանը։

Նա շեշտել է, որ պետք է զգուշություն ցուցաբերել երեխաների նկարները սոցիալական ցանցերում հրապարակելու հարցում կամ ձեռնպահ մնալ այդ գայթակղությունից ընդհանրապես:

Թաթոյանն ամփոփիչ հայտարարություն է արել Ծառուկյանի հետ կապված իրադարձությունների մասին

Պետք է միշտ հիշել, որ դրանով երեխան հեշտությամբ կարող է դառնալ վտանգավոր երևույթների թիրախ:

«Հատուկ արձանագրում եմ, որ հանրային պաշտոնյաների դեպքում պահանջներն առավել խիստ են, քանի որ նրանք ունեն իրավական կոնկրետ կարգավիճակ ու սահմանափակված են այդ կարգավիճակի սահմաններով: Ցանկացած շեղում կարող է առաջացնել իրավական պատասխանատվություն: Նրանք պարտավոր են լինել զսպված և թույլ չտալ վիրավորանք, ատելություն գեներացնող, լարվածություն առաջացնող որևէ խոսք»,–գրել է Թաթոյանը:

«Խնդրում եմ չտարածել աղջկա լուսանկարը». Թաթոյանն արձագանքել է աղմուկ հանած դեպքին

Նա շեշտել է, որ այս պահանջները գործում են միշտ. ոչ աշխատանքային ժամերը կամ օրերը պաշտոնյայի համար ոչ իրավաչափ արարքների արդարացում լինել չեն կարող: Հասարակությունը միշտ է նրանց ընկալում պաշտոնյայի կարգավիճակով: