Քիմ Քարդաշյանը կթողարկի իր սեփական պոդկաստը․ այն գլամուր կյանքի մասին չի լինելու

Հեռուստաաստղը պայմանագիր է կնքել Spotify աուդիոծառայության հետ․ Քիմի հեղինակային պոդկաստները կլինեն բացառապես այդ հարթակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik․ Ամերիկահայ հեռուստաստղ Քիմ Քարդաշյանը կթողարկի իր սեփական պոդկաստը։ Ըստ The Wall Street Journal-ի՝ Քարդաշյանը իր հեղինակային պոդկաստներում խոսելու է բանտային բարեփոխումների, արդարադատության և իրավաբանության մասին։

«Ամենաթույն մորաքույրը»․ Քիմ Քարդաշյանն ու զարմիկը խախտել են Քորթնիի սահմանած «կանոնները»

Հեռուստաաստղը պայմանագիր է կնքել Spotify աուդիոծառայության հետ․ Քիմի հեղինակային պոդկաստները կլինեն բացառապես այդ հարթակում։ Նա մենակ չի վարի իր ծրագիրը, նրան կմիանա նաև պոդկաստի պրոդյուսեր Լորի Ռոտշիլդ Անսալդը։ Թողարկման հստակ ժամկետն առայժմ չի հայտարարվել։

«Ամենաթույն մորաքույրը»․ Քիմ Քարդաշյանն ու զարմիկը խախտել են Քորթնիի սահմանած «կանոնները»

Նշենք, որ Քիմը 39 տարեկան հասակում սկսել է իրավաբանություն ուսումնասիրել՝ ցանկանալով իր հանգուցյալ հոր՝ հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի ուղին շարունակել։ Հեռուստաաստղը շուտով փաստաբանի դիպլոմ կստանա, այժմ նա պատրաստվում է քննություններին։ Քիմը նաև վավերագրական ֆիլմ է նկարել ԱՄՆ-ի բանտային կյանքի մասին՝ անվանելով այն «Քիմ Քարդաշյան Ուեսթ․ արդարության նախագիծ»։

Քիմ Քարդաշյանը Գառնիում արված լուսանկարով շնորհավորել է ավագ դստեր` Նորթի ծննդյան օրը