Եկեք գաղտնազերծենք տեղեկությունները. Պուտինը հոդված է գրել Երկրորդ համաշխարհայինի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոդված է գրել Համաշխարհային երկրորդ պատերազմի մասին։ Հոդվածը, որը վերնագրված է «Մեծ Հաղթանակի 75-ամյակը․ ընդհանուր պատասխանատվություն պատմության և ապագայի առջև», հրապարակել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Sputnik

75 տարի է անցել Հայրենական մեծ պատերազմի ավարտից։ Այս տարիների ընթացքում մի քանի սերունդ է մեծացել։ Փոխվել է մոլորակի քաղաքական քարտեզը։ Այլևս չկա Խորհրդային Միությունը, որը հզոր, ջախջախիչ հաղթանակ տարավ նացիզմի նկատմամբ, փրկեց ամբողջ աշխարհը։ Այդ պատերազմի իրադարձություններն անգամ դրա մասնակիցների համար հիմա հեռավոր անցյալ են։ Սակայն ինչո՞ւ է Ռուսաստանում մայիսի 9-ը նշվում որպես կարևորագույն տոն, և ինչո՞ւ է հունիսի 22-ին կյանքն ասես կանգ առնում, կոկորդը` սեղմվում։ 

Ընդունված է ասել, որ Հայրենական մեծ պատերազմը խոր հետք է թողել յուրաքանչյուր ընտանիքի պատմության մեջ։ Այս խոսքերի հետևում միլիոնավոր մարդկանց կյանքեր են, նրանց տառապանքներն ու կորստի ցավը, նրանց հպարտությունը, ճշմարտությունն ու հիշողությունը։

Իմ ծնողների համար պատերազմը շրջափակված Լենինգրադի սոսկալի տանջանքներն էին, որտեղ մահացավ իմ երկու տարեկան եղբայրը՝ Վիտյան, որտեղ մայրս միայն հրաշքով ողջ մնաց։ Հայրս կամավոր գնաց հայրենի քաղաքը պաշտպանելու՝ վարվեց ճիշտ այնպես, ինչպես միլիոնավոր խորհրդային քաղաքացիներ։ Կռվեց «Նևսկի պյատաչոկ» ռազմաճակատում, ծանր վիրավորվեց։ Եվ որքան շատ տարիներ են անցնում, այնքան մեծանում է ծնողների հետ զրուցելու, նրանց կյանքի պատերազմական շրջանի մասին ավելի մանրամասն իմանալու անհրաժեշտությունը։ Բայց արդեն ոչինչ հարցնել հնարավոր չէ, այդ պատճառով սրտումս սրբորեն պահում եմ այդ թեմայով ծնողներիս հետ զրույցները, նրանց ժլատ զգացմունքները։

Իմ և իմ հասակակիցների համար կարևոր է, որ մեր երեխաները, թոռներն ու ծոռները հասկանան, թե ինչ փորձություններ ու տանջանքներ են կրել իրենց նախնիները։ Ինչպե՞ս, ինչո՞ւ են կարողացել ընդդիմանալ և հաղթել։ Որտեղի՞ց է հայտնվել այդ իսկապես պողպատե կամքը, որը ապշեցնում և հիացնում էր ողջ աշխարհին։ Այո, նրանք պաշտպանում էին իրենց տունը, իրենց զավակներին, ընտանիքը։ Բայց բոլորին միավորում էր սերն առ հայրենիք։ Այդ խորքային, անձնական զգացումն ամբողջությամբ արտացոլված է մեր ժողովրդի բուն էության մեջ և նացիստների դեմ նրա հերոսական, ինքնազոհ պայքարում դարձել է որոշիչ գործոններից մեկը։

Սերգեյ Կոպիրկինը հաղթանակի 75–ամյակի առթիվ շնորհավորել է հայ և ռուս ժողովուրդներին

Հաճախ են հարցնում` ինչպե՞ս կպահի իրեն նոր սերունդը, ինչպե՞ս կվարվի ծայրահեղ իրավիճակում։ Այսօր իմ աչքի առաջ երիտասարդ բժիշկներ են, բուժքույրեր, երբեմն՝ երեկվա ուսանողներ, որոնք գնում են «կարմիր գոտի»՝ մարդկանց փրկելու։ 

Մեր զինծառայողները, որոնք Հյուսիսային Կովկասում պայքարում են միջազգային ահաբեկչությունների դեմ, որոնք գտնվում են Սիրիայում, գրեթե պատանիներ են։ Լեգենդար, անմահ 6-րդ դեսանտային գնդի մարտիկներից շատերը հազիվ 19-20 տարեկան էին։ Բայց նրանք բոլորն ապացուցել են, որ արժանի են Հայրենական մեծ պատերազմում մեր հայրենիքը պաշտպանած մարտիկների սխրանքին։ 

Ահա թե ինչու եմ համոզված, որ պարտքը կատարելը, սեփական կյանքը չխնայելը, եթե այդ են պահանջում հանգամանքները, Ռուսաստանի ժողովրդի բնույթի մասն են։ Անձնազոհությունը, հայրենասիրությունը, սերը հայրենի տան, ընտանիքի, հայրենիքի նկատմամբ՝ այս արժեքները այսօր էլ ռուսական հանրության համար հիմնային և առանցքային են։ Մեծ հաշվով՝ շատ դեպքերում հենց դրանց շնորհիվ է պահպանվում մեր երկրի ինքնիշխանությունը։

Հիմա մեզ մոտ ժողովրդից ծնված ավանդույթներ կան, ինչպիսին է, օրինակ, «Անմահ գունդը»։ Դա մեր երախտագիտության, սերունդների միջև կենդանի կապի քայլքն է։ Միլիոնավոր մարդիկ երթի են դուրս գալիս Հայրենիքը պաշտպանած և նացիզմը ջախջախած իրենց նախնիների լուսանկարներով։ Դա նշանակում է, որ նրանց կյանքը, փորձություններն ու զոհողությունները, հաղթանակը, որ նրանք փոխանցել են մեզ, երբեք չեն մոռացվի։

Ինչպես են ռուսաստանցիներին օգնելու դուրս գալ կարանտինից. Պուտինի ուղերձի առանցքային կետերը

Անցյալի և ապագայի առջև մեր պատասխանատվությունն է՝ անել ամեն ինչ, որպեսզի սարսափելի ողբերգությունները չկրկնվեն։ Այդ պատճառով իմ պարտքը համարեցի հանդես գալ Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմների մասին հոդվածով։ Այս միտքը մի քանի անգամ քննարկել եմ համաշխարհային առաջնորդների հետ հանդիպումների ժամանակ, տեսել նրանց ըմբռնումը։

Նախորդ տարեվերջին` ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում, բոլորս համակարծիք էինք․ կարևոր է սերունդներին փոխանցել այն հիշողությունը, որ նացիզմի դեմ հաղթանակը հնարավոր է դարձել առաջին հերթին Խորհրդային Միության ժողովրդի շնորհիվ, որ այդ հերոսական պայքարում՝ առաջնագծում և թիկունքում, ուս ուսի տված կանգնած են եղել ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների ներկայացուցիչները։ Այդ ժամանակ գործընկերներիս հետ զրուցել եմ նաև նախապատերազմական բարդ ժամանակաշրջանի մասին։ 

Հաղթանակած հին և նոր սերունդները միասին են. հուզիչ տեսանյութ` նվիրված Հաղթանակի 75–ամյակին

Այդ խոսակցությունը մեծ աղմուկ բարձրացրեց Եվրոպայում և աշխարհում։ Նշանակում է, որ անդրադարձն անցյալի դասերին անհրաժեշտ է ու հրատապ։ Դրա հետ մեկտեղ շատ էմոցիաներ եղան, վատ թաքցրած բարդույթներ, աղմկոտ մեղադրանքներ։ Մի շարք քաղաքական գործիչներ սովորության համաձայն շտապեցին հայտարարել, թե Ռուսաստանը փորձում է վերաշարադրել պատմությունը։ Բայց միաժամանակ նրանք չկարողացան ժխտել ոչ մի փաստ, ոչ մի հատիկ ներկայացված փաստարկ։ Բնական է, բարդ է և հնարավոր էլ չէ վիճել իրական փաստաթղթերի հետ, որոնք, ի դեպ, պահվում են ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև արտերկրի արխիվներում։

Ուստի կարիք կա շարունակել վերլուծել պատճառները, որոնք հանգեցրին համաշխարհային պատերազմին, մտորել պատերազմի հետ կապված բարդ իրադարձությունների, ողբերգությունների և հաղթանակների, մեր երկրի և ողջ աշխարհի համար դրա տված դասերի մասին։ Եվ այստեղ, կրկնում եմ, սկզբունքորեն կարևոր է հենվել միայն արխիվային փաստաթղթերի, ժամանակակիցների վկայությունների վրա, բացառելով ցանկացած գաղափարական և քաղաքականացված ենթադրություն։

Եվս մեկ անգամ հիշեցնեմ ակնհայտ մի փաստ․  Երկրորդ համաշխարհայինի խորքային պատճառները շատ հարցերում բխում են Առաջին համաշխարհայինի արդյունքում ընդունված որոշումներից։ Վերսալի պայմանագիրը Գերմանիայի համար մեծագույն անարդարության խորհրդանիշ էր դարձել։ Գործականում խոսքը երկիրը կողոպտելու մասին էր՝ այն ստիպված էր արևմտյան գործընկերներին հսկայական փոխհատուցումներ վճարել, որոնք հյուծում էին երկրի տնտեսությունը։ Դաշնակիցների զորքերի հրամանատար, ֆրանսիացի մարշալ Ֆերդինանդ Ֆոշը մարգարեական բնութագրում էր տվել Վերսալի պայմանագրին․ «Սա խաղաղություն չէ, սա զինադադար է՝ քսան տարով»։

Պուտինը շնորհավորել է Հայաստանին և ԽՍՀՄ նախկին հանրապետությունների ժողովուրդներին

Հենց ազգային նվաստացումը պարարտ հող ստեղծեց Գերմանիայում ծայրահեղական և ռևանշիստական տրամադրությունների համար։ Նացիստները հմտորեն խաղում էին այդ զգացմունքների վրա, կառուցում էին իրենց քարոզչությունը՝ խոստանալով ազատել Գերմանիան «Վերսալի ժառանգությունից», վերականգնել դրա նախկին հզորությունը, իսկ իրականում, ըստ էության, գերմանացի ժողովրդին դրդում էին նոր պատերազմի։

Հաղթանակի կամուրջ, փայտե խաղալիքներ... Հայաստանում ռազմագերիների թողած «ժառանգությունը»

Պարադոքսալ է, բայց դրան ուղղակի կամ անուղղակի կերպով նպաստել են արևմտյան պետությունները, առաջին հերթին՝ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը։ Նրանց ֆինանսական և արդյունաբերական շրջանակները շատ ակտիվ ներդրումներ էին կատարում գերմանական ֆաբրիկաներում և ռազմական նշանակության արտադրանք թողարկող գործարաններում։ Իսկ ազնվականության և քաղաքական վերնախավի շրջանակներում քիչ չէին թե՛ Գերմանիայում, թե՛ Եվրոպայում թափ հավաքող արմատական, ծայրահեղ աջ, ազգայնական շարժումների կողմնակիցները։

Վերսալյան «աշխարհակարգը» բազմաթիվ թաքուն հակասություններ և բացահայտ հակամարտություններ ծնեց։ Դրանց հիմքում եվրոպական նոր պետությունների սահմաններն են՝ կամայականորեն գծված Առաջին համաշխարհային պատերազմի հաղթողների կողմից։ Գործնականում քարտեզի վրա դրանց ի հայտ գալուց անմիջապես հետո տարածքային վեճեր ու փոխադարձ պահանջներ սկսվեցին, որոնք վերածվեցին դանդաղեցված ականի։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Այս հոդվածում անդրադարձել է Համաշխարհային երկրորդ պատերազմի սանձազերծման պատճառներին, Մյունխենյան հայտնի համաձայնագրին, խոսել Համաշխարհային երկրորդ պատերազմում ԽՍՀՄ–ի դերի կարևորության, տեղեկատվական հոսքերի, ինչպես նաև կարևորագույն փաստաթղթերի գաղտնազերծման անհրաժեշտության մասին։ Նախագահ Պուտինն անդրադարձել է նաև կորոնավիրուսի համավարակով պայմանավորված մարտահրավերներին, որոնց լուծումն, ըստ նրա, կարող է գտնել «Միջուկային առաջնորդների հնգյակի» գագաթնաժողովը։ 

Ստորև ներկայացնում ենք Պուտինի հոդվածի կարևորագույն մեսիջները։

Պատերազմի պատճառները

Առաջին համաշխարհային պատերազմի կարևորագույն արդյունքներից մեկը Ազգերի լիգայի ստեղծումն էր։

Այս միջազգային կազմակերպության հետ մեծ հույսեր էին կապում երկարաժամկետ խաղաղության, հավաքական անվտանգության ապահովման հարցերում։ Դա առաջադեմ գաղափար էր, որի հետևողական իրագործումը կարող էր, առանց չափազանցության, կանխել համաշխարհային պատերազմի սարսափների կրկնությունը։

Սակայն Ազգերի լիգան, որտեղ գերիշխող էին հաղթանակած երկրները՝ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ցույց տվեց իր անարդյունավետությունը և պարզապես խորտակվեց դատարկ խոսակցությունների մեջ։ Ազգերի Լիգայում և առհասարակ Եվրոպա մայրցամաքում ականջ չդրեցին Խորհրդային Միության՝ հավաքական անվտանգության իրավահավասար համակարգ ձևավորելու բազմակի կոչերին։ Մասնավորապես՝ չցանկացան կնքել Արևելաեվրոպական և Խաղաղօվկիանոսյան դաշնագրերը, որոնք կարող էին պատնեշ դնել ագրեսիայի առջև։ Այդ առաջարկներն արհամարհվեցին։

Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերի բացառիկ կադրերը

Կրկին հիշեցնում եմ մի ակնհայտ փաստ․ Երկրորդ համաշխարհայինի խորքային պատճառները շատ հարցերում բխում են Առաջին համաշխարհայինի արդյունքում ընդունված որոշումներից։ Վերսալի պայմանագիրը Գերմանիայի համար մեծագույն անարդարության խորհրդանիշ էր դարձել։ Գործականում խոսքը երկիրը կողոպտելու մասին էր՝ այն ստիպված էր արևմտյան գործընկերներին որպես փոխհատուցում հսկայական գումարներ վճարել, որոնք հյուծում էին երկրի տնտեսությունը։ Դաշնակիցների զորքերի հրամանատար, ֆրանսիացի մարշալ Ֆերդինանդ Ֆոշը մարգարեական բնութագրում էր տվել Վերսալի պայմանագրին․ «Սա խաղաղություն չէ, սա զինադադար է՝ քսան տարով։

Հենց ազգային նվաստացումն էլ պարարտ հող դարձավ Գերմանիայում ծայրահեղ տրամադրությունների համար:

Նացիստները հմտորեն խաղում էին այդ զգացմունքների վրա, կառուցում էին իրենց քարոզչությունը՝ խոստանալով ազատել Գերմանիան «Վերսալի ժառանգությունից», վերականգնել դրա նախկին հզորությունը, իսկ իրականում, ըստ էության, գերմանացի ժողովրդին դրդում էին նոր պատերազմի։ Պարադոքսալ է, բայց դրան ուղղակի կամ անուղղակի կերպով նպաստել են արևմտյան պետությունները, առաջին հերթին՝ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը։

Նրանց ֆինանսական և արդյունաբերական շրջանակները շատ ակտիվ ներդրումներ էին կատարում գերմանական ֆաբրիկաներում և ռազմական նշանակության արտադրանք թողարկող գործարաններում։ Իսկ ազնվականության և քաղաքական վերնախավի շրջանակներում քիչ չէին թե՛ Գերմանիայում, թե՛ Եվրոպայում թափ հավաքող արմատական, ծայրահեղ աջ, ազգայնական շարժումների կողմնակիցները։ 

Մյունխենյան դավադրությունը

Մի շարք եվրոպացի, մասնավորապես՝ լեհ քաղաքական գործիչներ, փորձել են թաքցնել Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես առաջ կնքված Մյունխենյան համաձայնագիրը (Չեխոսլովակիան կիսելու մասին)։

ինչո՞ւ է դա տեղի ունենում։

Ոչ միայն այն պատճառով, որ ժամանակին նրանց երկրները դավաճանել են իրենց ստանձնած պարտավորությունները, աջակցել Մյունխենյան համաձայնագրին, իսկ ոմանք անգամ մասնակցել ավարի բաժանմանը, այլ նաև այն պատճառով, որ, մի տեսակ անհարմար է հիշել, բայց 1938 թվականի այդ դրամատիկ օրերին ԽՍՀՄ-ը միակն էր, որ պաշտպանեց Չեխոսլովակիային։

Մյունխենյան համաձայնագրին, բացի Հիտլերից և Մուսսոլինիից, մասնակցել են նաև բրիտանացի և ֆրանսիացի առաջնորդները։ Բացի այդ, Չեխոսլովակիայի բաժանումը տեղի է ունեցել Ազգերի լիգայի լիակատար հավանությամբ։

Սրա հետ կապված ուզում եմ նշել, որ ի տարբերություն Եվրոպայի այն ժամանակվա ղեկավարներից շատերի՝ Ստալինն իրեն չի արատավորել Հիտլերի հետ անձնական հանդիպմամբ, մինչդեռ արևմտյան շրջանակներում Հիտլերն այդ ժամանակ միանգամայն հարգարժան քաղաքական գործչի համբավ ուներ, ցանկալի հյուր էր եվրոպական մայրաքաղաքներում։

ԽՍՀՄ-ի ներդրումը նացիստների ջախջախման գործում

Նացիզմի ջախջախման գործում ռազմական ավանդի երեք քառորդը ԽՍՀՄ-ի ներդրումն է եղել։

Ռուս օդաչուները ՀՀ–ում «Հիշատակի էստաֆետ» ակցիա են անցկացրել` նվիրված Հաղթանակի 75-ամյակին

Նացիզմի ջախջախման գործում, ինչ էլ հիմա փորձեն ապացուցել, հիմնական, վճռորոշ ավանդը ներդրել է Խորհրդային Միությունը, Կարմիր բանակը։

Հենց միայն Ռժև քաղաքի և Ռժևսկի պլացդարմի համար մղված մարտերում՝ 1941թ․-ի հոկտեմբերից մինչև 1943թ-ի մարտը, Կարմիր Բանակը կորցրել է 1 342 888 մարդ, ներառյալ վիրավորներն ու անհայտ կորածները։ Արխիվային աղբյուրներից հավաքված այս սարսափելի, ողբերգական, դեռ ամենևին ոչ լիարժեք թվերն առաջին անգամ եմ բարձրաձայնում՝ հարգանքի տուրք մատուցելով հայտնի և անհայտ հերոսներին, որոնց մասին հետպատերազմական տարիներին անարդարացիորեն քիչ էին խոսում կամ առհասարակ լռում էին։

Ընդհանուր առմամբ` հակահիտլերյան կոալիցիայի բոլոր պատերազմական ջանքերի շուրջ 75 տոկոսը բաժին է ընկնում ԽՍՀՄ-ին։ Պատերազմի տարիների ընթացքում Կարմիր բանակը «փշրել է» «առանցքային» երկրների 626 դիվիզիա, որոնցից 508-ը՝ գերմանական։

Մենք միշտ շնորհակալ կլինենք այն օգնության համար, որ ցուցաբերել են դաշնակիցները՝ Կարմիր բանակն ապահովելով ռազմամթերքով, հումքով, պարենով և տեխնիկայով։ Եվ դա շոշափելի օգնություն է եղել՝ Խորհրդային Միության ռազմարտադրության ընդհանուր ծավալի մոտ յոթ տոկոսը։

Խորհրդային ռազմական ղեկավարությունը պահպանում էր այն համոզմունքը, որ ագրեսիայի դեպքում Կարմիր բանակն արագ հակահարված կտա թշնամուն, կանցնի հարձակման և պատերազմ կվարի հակառակորդի տարածքում։ Սակայն նման ռազմավարական պլանները բնավ չէին նշանակում, թե Գերմանիայի վրա առաջինը հարձակվելու մտադրություն կար։

Տեղեկատվական հարձակումներ

Բոլորիս ճշմարտություն և օբյեկտիվություն է հարկավոր։ Ես միշտ գործընկերներին կոչ եմ արել և կոչ եմ անում սկսել բաց, փոխվստահելի երկխոսություն և նայել ընդհանուր անցյալին ինքնաքննադատական, անկողմնակալ հայացքով։

Սակայն մեր շատ գործընկերներ դեռևս պատրաստ չեն համատեղ աշխատանքին։ Ընդհակառակը՝ սեփական նպատակները հետապնդելով, նրանք մեծացնում են մեր երկրի դեմ տեղեկատվական հարձակումների քանակն ու մասշտաբը, ուզում են ստիպել, որ արդարանանք, մեղքի զգացում ունենանք, ծայրից ծայր երեսպաշտական քաղաքականացված դեկլարացիաներ են ընդունում։

Դրա վառ օրինակ է Եվրոպական խորհրդարանի` 2019 թ․-ի սեպտեմբերի 19-ի բանաձևը, որի համաձայն` Երկրորդ համաշխարհային պատերազմի պատասխանատվությունն ուղղակիորեն դրվում էր ԽՍՀՄ-ի և Նացիստական Գերմանիայի վրա: Նման բանաձևի ակնհայտ մտադրությունը սկանդալ առաջացնելն էր։

Սարգսյանը, Պուտինը, Դոդոնը և մյուսները` Հաղթանակի օրը․ տոնը` լուսանկարներում

Եվ դա նույնպես հղի է վտանգավոր հետևանքներով։

Բոլոր առաջնորդ երկրներն այս կամ այն չափով իրենց մեղքի բաժինն ունեն պատերազմը սկսելու հարցում։ Անուղղելի սխալներ թույլ է տվել յուրաքանչյուրը` հույս տածելով, որ կարող է խորամանկությամբ շրջանցել մյուսներին, ինքն իր համար միակողմանի առավելություններ ապահովել կամ անմասն մնալ մոտեցող համաշխարհային դժբախտությունից։ Այդպիսի անհեռատեսության, հավաքական անվտանգության համակարգ ստեղծելուց հրաժարվելու համար ստիպված եղանք վճարել միլիոնավոր կյանքերի, հսկայական կորուստների գնով։

Իոսիֆ Ստալինին ուղղված մի շարք արդարացի և հիմնավոր բողոքներ կան, բայց Մոլոտով-Ռիբենտրոպի համաձայնագիրը դրանց թվին դասել չի կարելի։

Մենք հիշում ենք թե՛ սեփական ժողովրդի դեմ ռեժիմի հանցագործությունների, թե՛ զանգվածային բռնաճնշումների մասին։ Կրկնում եմ՝ խորհրդային ղեկավարներին շատ բաների համար կարելի է մեղադրել, բայց ոչ արտաքին սպառնալիքները չհասկանալու մեջ։

Նրանք տեսնում էին, որ Խորհրդային Միությունը փորձում են մեն-մենակ թողնել ընդդեմ Գերմանիայի և նրա դաշնակիցների և գործում էին` գիտակցելով այդ իրական վտանգը՝ երկրի պաշտպանությունն ամրապնդելու համար անհրաժեշտ թանկարժեք ժամանակ շահելու համար։

Գաղտնազերծել տեղեկությունները

Չենք բացառում, որ մյուս երկրներում կարող են գոյություն ունենալ Համաշխարհային երկրորդ պատերազմի մասին գաղտնի փաստաթղթեր-համաձայնագրեր, և բոլոր երկրներին կոչ ենք անում հասանելի դարձնել արխիվները։

Մենք նաև չգիտենք՝ եղե՞լ են արդյոք «գաղտնի արձանագրություններ» և նացիստների հետ մի շարք երկրների համաձայնագրերին կից հավելվածներ։ Մնում է միայն հավատալ նրանց խոսքին։

Մասնավորապես՝ մինչ օրս գաղտնազերծված չեն Անգլիայի և Գերմանիայի միջև բանակցությունների գաղտնի նյութերը։ Այդ պատճառով բոլոր պետություններին կոչ ենք անում ակտիվացնել իրենց արխիվները բացելու գործընթացը, հրապարակել նախապատերազմական և պատերազմական շրջանի՝ նախկինում անհայտ փաստաթղթերը ճիշտ այնպես, ինչպես դա անում է Ռուսաստանը վերջին տարիներին։ Այս հարցում պատրաստ ենք ընդարձակ համագործակցության, գիտնական-պատմաբանների համատեղ հետազոտական աշխատանքների։

Առանց վաղեմության ժամկետի

Նացիստների հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ, իսկ նրանց գործողությունները` արդարացում։

Այդ պատճառով տարակուսանք է հարուցում, երբ մի շարք երկրներում նրանք, ովքեր իրենց անվան վրա ստվեր են գցել նացիստների հետ համագործակցությամբ, հանկարծ հավասարեցվում են Երկրորդ համաշխարհայինի վետերաններին։

Անթույլատրելի եմ համարում ազատագրողների և բռնազավթիչների միջև հավասարության նշան դնելը։ Իսկ նացիստների մեղսակիցների հերոսացումը կարող եմ դիտարկել միմիայն իբրև դավաճանություն մեր հայրերի և պապերի հիշատակին, դավաճանություն այն գաղափարների հանդեպ, որոնք միավորում էին ժողովուրդներին նացիզմի դեմ պայքարում։

Յալթայի ժառանգությունը վտանգված է

Համաշխարհային երկրորդ պատերազմի արդյունքների վերաբերյալ Արևմուտքի «ռևիզիոնիզմը վտանգավոր է։

Այն կոպտագույն, ցինիկ կերպով խախտում է խաղաղ զարգացման սկզբունքների հասկացությունը, որոնց հիմքը դրվել է 1945թ-ին՝ Յալթայի և Սան Ֆրանցիսկոյի համաժողովներում։

Յալթայի և այն ժամանակվա այլ որոշումների գլխավոր պատմական ձեռքբերումը կայանում է նրանում, որ համաձայնություն կար ստեղծել մեխանիզմ, որն առաջատար տերություններին թույլ կտար իրենց միջև առաջացող անհամաձայնությունները լուծելիս մնալ դիվանագիտության շրջանակում։

Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում

ՄԱԿ-ը դժվարությունների է հանդիպում իր աշխատանքում և այնքան էլ արդյունավետ չի գործում, բայց կազմակերպությունն, այնուամենայնիվ, կատարում է իր հիմնական գործառույթը` թույլ չտալ պատերազմներ և գլոբալ հակամարտություններ։

Վերջին տարիներին բավական հաճախ հնչող կոչերը՝ չեղյալ հայտարարել վետոյի իրավունքը, Անվտանգության խորհրդի մշտական անդամներին զրկել հատուկ հնարավորություններից, գործնականում անպատասխանատու կոչեր են։ Չէ՞ որ եթե նման բան տեղի ունենա, Միացյալ ազգերի կազմակերպությունն (ՄԱԿ) ըստ էության կվերածվի այն նույն Ազգերի լիգային՝ համաշխարհային գործընթացների վրա ազդելու որևէ լծակից զուրկ, դատարկ խոսակցությունների համար հավաքների։

Քաջ գիտենք, թե ինչով ավարտվեց այդ ամենը։ Հենց այդ պատճառով էլ հաղթանակած երկրները համաշխարհային կարգի նոր համակարգի ձևավորմանը ծայրահեղ լուրջ մոտեցում ցուցաբերեցին, որպեսզի չկրկնեն նախկին սխալները։

Խոշոր հակամարտությունների կանխման՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված համակարգը պետք է պահպանել և բարենորոգել։

Դա բոլոր պետությունների պարտականությունն է, հատկապես նրանց, ովքեր հաղթել են պատերազմում։

«Միջուկային հնգյակը»

ՄԱԿ-ի «Միջուկային առաջնորդների հնգյակի» գագաթնաժողովը կարող է պատասխաններ գտնել ժամանակակից մարտահրավերների և սպառնալիքների համար։

Բոլոր նրանց, ովքեր քաղաքական պատասխանատվություն են վերցնում իրենց վրա, և առաջին հերթին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակած պետությունների պարտքն է երաշխավորել այդ համակարգի պահպանումն ու կատարելագործումը։

Մանկություն` շաղախված պատերազմով. Հայրենականի 88–ամյա ականատես կնոջ վկայությունները

Այսօր նույնպես, ինչպես 1945 թվականին, կարևոր է քաղաքական կամք ցուցաբերել և միասին քննարկել ապագան։ Մեր գործընկերները՝ պարոնայք Սի Ցզինպինը, Մակրոնը, Թրամփը, Ջոնսոնը ողջունել են հինգ միջուկային պետությունների ղեկավարների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հանդիպում անցկացնելու` ռուսական նախաձեռնությունը։ Մենք շնորհակալ ենք դրա համար և հույս ունենք, որն նման առերես հանդիպումը տեղի կունենա առաջին իսկ հնարավորության դեպքում։

Ինչպիսին պետք է լինի գալիք գագաթնաժողովի օրակարգը` ըստ մե՞զ։ Առաջին հերթին, կարծում ենք, նպատակահարմար է քայլեր ձեռնարկել համաշխարհային գործերի հավաքական բնույթի զարգացման ուղղությամբ, բացեիբաց խոսել խաղաղության պահպանման, գլոբալ և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման, ռազմավարական սպառազինությունների վերահսկման, ահաբեկչության, ծայրահեղականության, այլ հրատապ մարտահրավերների և սպառնալիքների դեմ համատեղ ջանքերի մասին:

Հանդիպման օրակարգի առանձին թեմա է համաշխարհային տնտեսության վիճակը, առաջին հերթին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած տնտեսական ճգնաժամի հաղթահարումը։ Մեր երկրները աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկում մարդկանց կյանքն ու առողջությունը պաշտպանելու, դժվարին կենսապայմաններում հայտնված քաղաքացիներին աջակցելու համար։

Բայց թե որքան ծանր կլինեն համավարակի հետևանքները, որքան արագ համաշխարհային տնտեսությունը դուրս կգա հետընթացի փուլից՝ կախված է համատեղ և համաձայնեցված, իբրև գործընկերներ աշխատելու մեր ունակությունից։ Այս իրավիճակում առավել ևս անթույլատրելի է տնտեսությունը ճնշում գործադրելու և առճակատման գործիքի վերածելը։

Արդիական թեմաների թվում են շրջակա միջավայրի պահպանությունը և պայքարը կլիմայական փոփոխությունների դեմ, ինչպես նաև համաշխարհային տեղեկատվական դաշտի անվտանգության ապահովումը։

RT–ն Հայրենական մեծ պատերազմին նվիրված նախագիծ է գործարկում. տեսանյութեր

Օրակարգը, որն առաջարկում է Ռուսաստանը «հնգյակի» սպասվող գագաթնաժողովի համար, բացառիկ կարևորություն ունի և արդիական է ինչպես մեր երկրների, այնպես էլ աշխարհի համար։ Եվ բոլոր կետերի մասով մենք հստակ գաղափարներ և նախաձեռնություններ ունենք։

Կասկած լինել չի կարող, որ Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի,ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գագաթնաժողովը կարևոր դեր կունենա ժամանակակից մարտահրավերների և սպառնալիքների ընդհանուր պատասխանը գտնելու գործում և ի ցույց կդնի համընդհանուր հակվածությունը դաշնակցային ոգուն, այն բարձր մարդասիրական իդեալներին և արժեքներին, որոնց համար ուս ուսի կռվել են մեր հայրերն ու պապերը։

Հենվելով ընդհանուր պատմական հիշողության վրա, մենք կարող ենք և պետք է վստահենք միմյանց։ Դա ամուր հիմք կհանդիսանա հաջող բանակցությունների և համաձայնեցված գործողությունների համար՝ հանուն մոլորակի կայունության և անվտանգության ամրապնդման, հանուն բոլոր պետությունների բարգավաճման և բարեկեցության։ Առանց չափազանցության, սա է մեր ընդհանուր պարտքն ու պատասխանատվությունը ողջ աշխարհի, ներկա և գալիք սերունդների առջև:

Հայտնաբերվել է Մեծ հայրենականի տարիներին գերմանացիների խորտակած «Արմենիա» ջերմանավը