ԱԱԾ–ն ադրբեջանցի մի օգտատիրոջ կողմից կեղծ տեղեկատվության տարածման փորձ է բացահայտել

Ադրբեջանցի մի օգտատեր մոնտաժված տեսագրություն է տարածել` խեղաթյուրելով բուն նյութի իմաստը և բովանդակությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ բացահայտվել է կեղծ տեղեկատվության տարածման փորձ։

«Մայիսի 29-ին «Youtube»–ում «Qizil alma» ադրբեջանցի օգտատերը իր էջում տեղադրել է «Հայ ճարտարապետի ցնցող խոստովանությունը Երևանի մասին. մերը չէ» խորագրով 1.5 րոպե տևողության մոնտաժված տեսագրություն։ Այնտեղ Ագնեսսա անունով ներկայացող կինը ռուսերենով պատասխանում է տեսագրությունը կատարող ոմն տղամարդու հարցերին: ՀՀ հրապարակում գտնվելիս Ագնեսսան նշում է, որ «Երևանը նախկինում եղել է գյուղանման քաղաք: Այստեղ հայեր գրեթե չեն ապրել և զբաղվել են առևտրով»,–նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

ԱԱԾ–ն պարզել է, որ տեսագրությունը մոնտաժված է բնօրինակ այլ տեսագրությունից, որից վերցված են առանձին նախադասություններ և միացված իրար, որի արդյունքում խեղաթուրվել են զրույցի իմաստը և բովանդակությունը: Մոնտաժված տեսագրությունը տարածվել է ադրբեջանական ԶԼՄ-ներով` համապատասխան հակահայկական տեքստային մեկնաբանությամբ, ըստ որի` հայ կինը «բարձրաձայնում» է, որ Երևանում հայեր չեն բնակվել:

Հիշողության կեղծումը վկայում է` դրա հեղինակը չունի պատմության. Նաղդալյանի արձագանքն Ալիևին

Շահարկելով այդ արտահայտությունը` ադրբեջանական կողմը շեշտում է, որ դա ևս մեկ փաստ է, որ «Իրևան»-ը ադրբեջանական հին քաղաք է, որը 1918-ին փոխանցվել է հայերին:

Պարզվել է, որ իրական տեսահոլովակը կատարվել է 2020 թ. փետրվարին, այդ ժամանակ ՀՀ այցելած քաղաքների խնդիրները բարձրաձայնող ռուսական բլոգեր Իլյա Վառլամովի կողմից, իսկ Ագնեսան առաջարկել իր օգնությունը` Երևանը ներկայացնելու նպատակով:

Վառլամովի տեսագրության մեջ խոսքը գնում է 1850-ական թվականներին Երևանի այն հատվածի մասին, որտեղ նախկինում գործել է Ղանթարի շուկան` ներկայում Վազգեն Սարգսյան փողոցի հարակից հատվածը, որի շրջակայքում հիմնականում բնակվել են պարսիկներ, բայց ոչ ադրբեջանցիներ, և հայերը այցելել են այդ վայր առևտուր անելու համար:

Նիկոլ Փաշինյանի ֆեյք նամակը` Արցախը հանձնելու մասին. գնահատականներ

Նշված հանգամանքը մեկ անգամ ևս վկայում է, որ ադրբեջանական կողմը փորձում է կեղծիքների միջոցով «մխրճվել» պատմության մեջ, ինչը, սակայն, նրանց չի հաջողվել:

ԱԱԾ–ն ՀՀ քաղաքացիներին մեկ անգամ ևս հորդորում է լինել առավել զգոն, ցուցաբերել զգուշավորություն, չմատնվել խուճապի ու չտարածել նմանօրինակ տեսանյութեր։

Facebook–ն արդեն փորձարկում է ֆեյքերի դեմ պայքարող նոր «գործիքը»