Պուտինը պատմել է թոռների զանգերի մասին

Ռուսաստանի նախագահը երկու դուստր և երկու թոռ ունի, ավագն արդեն մանկապարտեզ է հաճախում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ իր թոռները կարողանում են Կրեմլ զանգել։

«Զանգել կարող են, նրանք զանգում են»,- ասել է նա «Ռուսաստան, Կրեմլ, Պուտին» ֆիլմում` պատասխանելով հարցին, թե կարող են արդյոք թոռները զանգել Կրեմլ։

Դեռ 2017-ին Պուտինը պատմել էր, որ ծնվել է երկրորդ թոռը, իսկ ավագը մանկապարտեզ է հաճախում։

«Մենք այդ ցուցանիշով առաջինն ենք»․ Պուտինը՝ նոր սպառազինության մշակումների մասին

Հարցազրույցի ամբողջական տարբերակը կցուցադրվի կիրակի՝ ժամը 22:00-ին, «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում:

Տասը «մորուքավոր» անեկդոտ Վլադիմիր Պուտինից