Նիկոլ Փաշինյանը 2 ամիս ուշացումով հանդիպել է որդեկորույս ծնողների հետ

Փաշինյանը կարևորել է, որ որդեկորույս ծնողները կասկած չունենան քննչական նոր՝ անկախ գործընթացի ու դրա արդյունքների նկատմամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում ընդունել է զոհված զինծառայողների ծնողներին:

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով հանդիպումը նախատեսվածից շուրջ 2 ամիս ուշ է տեղի ունեում, բայց վարչապետը սգակիր ծնողներին վստահեցրեց, որ այս ընթացքում իրականացվող աշխատանքը ոչ մի րոպե կանգ չի առել:

«Մենք պայմանավորվել էինք, որ վստահելի խումբ պետք է ձևավորենք, որը պետք է տա այն հարցերի պատասխանը, որ հուզում է ոչ միայն ձեզ, այլև մեզ բոլորիս՝ մեր հանրությանը: Եվ պայմանավորվել ենք նաև, որ մենք պետք է այնպես սկսենք պրոցեսը, որ արդյունքում ինչ պատասխան էլ ստացվի, մենք բոլորս ի գիտություն ընդունենք այն ու առաջնորդվենք այդ պատասխանով»,- ասաց Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ զոհված զինծառայողների ծնողները քննչական գործընթացի նկատմամբ իրենց վստահությունն ամրապնդելու համար պետք է դրան մասնակցեն իրենց համար վստահելի փաստաբանական խմբով: Վարչապետն իր կողմից ևս պետք է ներկայացնի մասնագետների վստահելի խումբ, որոնք համատեղ աշխատանքի միջոցով պետք է կարողանան բացահայտել բանակում տեղի ունեցած վիճահարույց մահերի իրական հանգամանքները:

Հնարավոր է` վարչապետն ընդունի որդեկորույս մայրերին. Ալեն Սիմոնյան

«Որպեսզի մենք տեղապտույտի մեջ չհայտնվենք, շատ կարևոր է, որ աշխատանքային խմբին հնարավորություն տանք, որպեսզի իրենք մեր ունեցած կարծիքներից, մտածածից ու ցանկություններից կտրված գործեն: Եթե այսպես չլինի, մենք պրոբլեմը ոչ միայն չենք լուծի, այլև կխորացնենք»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը կարևորեց, որ որդեկորույս ծնողները կասկած չունենան գործընթացի ու դրա արդյունքի նկատմամբ, հակառակ դեպքում ամբողջ պրոցեսն անօգուտ կլինի:

Հիշեցնենք` 2020թ.-ի մարտին Նիկոլ Փաշինյանը զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպմանն առաջարկել էր ձևավորել համատեղ այլընտրանքային քննչական խումբ, որը բաղկացած կլինի վերջիններիս համար վստահելի երեք փաստաբաններից:

Մոտս 2 կերպար է խառնվել` որդեկորույս մոր և մոր, որ պետք է կրտսեր որդուս. Լիլիթ Ավագյան

Քննչական խմբում պետք է ընդգրկվեին նաև իր կողմից առաջադրված երեք իրավաբանները, որոնց թեկնածությունը ևս պետք է արժանանար ծնողների հավանությանը: Բոլոր իրավաբանների ծախսերը պետք է հոգա կառավարությունը: Ծնողներն իրենք՝ քննչական խմբի հետ համաձայնությամբ, պետք է որոշեն քրեական գործերի վերաբացման ու քննության սկզբունքը՝ առաջնորդվել այբբենական կարգո՞վ, թե՞ վաղեմության ժամկետով:

Ընդ որում, պարտադիր պայման է սահմանվել նաև, որ քննչական խմբի անդամները մինչ այդ որևէ առնչություն ունեցած չլինեն համապատասխան քրեական գործերին:

Թող մեր սպաներին գնահատեն կենդանության օրոք, ոչ թե մահից հետո. որդեկորույս մոր մաղթանքը