ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Թբիլիսի–Բաթում առաջին գնացքի ինչպես էկոնոմ, այնպես էլ բիզնես դասի բոլոր տոմսերը վաճառվել էին։ Քաղաքացիները դեպի ծով են նետվել երկար փակ մնալուց հետո։ Սակայն Բաթումի փողոցները դեռ այդքան էլ մարդաշատ չեն. պատճառն օտարերկրյա զբոսաշրջիկների բացակայությունն է։
Այնուամենայնիվ, կայարանում տիրող աշխուժությունն ինքնին խոսուն է, իսկ ինչ վերաբերում է հանգստի մեկնած քաղաքացիներին, նրանց ակնհայտորեն այդքան էլ չի մտահոգում կորոնավիրուսով վարակվելու հեռանկարը։ Կադրերում երևում է` ինչպես են շատերը գնացքից իջնելուց անմիջապես հետո դեմքից հանում դիմակները։
Փողոցում հարցված տղամարդկանցից մեկն ասում է, որ չի հասկանում այդ վախը և խոստովանում է, որ չի անհանգստանում։
Ո՞ւր գնալ հանգստանալու. Սևանա լիճն ԱՊՀ լավագույն հանգստավայրերի ցանկում է
Հանգստացողները հաճախ դիմակ են դնում միայն տուգանվելու վախից, այն էլ միայն այն վայրերում, որտեղ դիմակի բացակայությունը խիստ նկատելի կլինի։ Ընդհանուր առմամբ, այս իրավիճակը հիշեցնում է մեզ` հայերիս, միայն այն տարբերությամբ, որ Վրաստանի իշխանություններին դեռ ինչ–որ հրաշքով հաջողվում է խուսափել կորոնավիրուսի զանգվածային բռնկումներից։